Արմինֆո. Համաշխարհային ճանաչում ունեցող «Franc Muller Watchland» ժամացույցների գործարանի հիմնադիր և սեփանատեր Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկում ուղղակի մասնակցությունը փոխարինել է իր ընկերություններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 2016 թվականի մարտի 10-ից Արմսվիսբանկի բաժնետերերի 80%-ի սեփականտերն է «HVS Holding» ընկերությունը, որը կառավարվում է Սիրմակեսի կողմից և գրանցված է Լյուքսեմբուրգում: Փոփոխությունն արդեն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում: Մնացած 20%-ի սեփականատերն է Վարդան Սիրմակեսի կողմից վերահսկվող BELEGINGSMACHEPIJ JONGO ընկերությունը, որը գրանցված է Հոլանդիայում: Մինչ այդ Վարդան Սիրմակեսը հանդիսանում էր Արմսվիսբանկի ուղղակի սեփականտերը:
Նշենք, որ «Արմսվիսբանկե ՓԲԸ հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին` աշխարհում հայտնի "Franck Muller Watchland" ժամացույցի գործարանի հիմնադիր, համասեփականատեր և գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսի կողմից: Բանկի բաժնետերերն են հանդիսանում Վարտան Սիրմակեսը ներդրումներ է իրականացնում Հայստանի տնտեսությունում, միաժամանակ հանդիսանալով նաև Արցախբանկի բաժնետոմսերի 25.6% սեփականատերը: Արմսվիսբանկը Հայաստանի առաջատար բանկն է արժեթղթերի թողարկման, մարկետմեյքերի և դեպոզիտարական ծառայությունների տրամադրման գծով: Բանկը 2006 թվականից հանդիսանում է կառավարության գործակալը՝ պարտատոմսերի առաջնային շուկայում: 2014 թվականին բանկն առաջնային շուկայում կազմակերպեց թողարկումների 63%-ը: 2013 թվականից բանկը հանդիսանում է հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենիկնգի, Արմսվիսբանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 18,3 մլրդ դրամ (տարեկան աճը` 3.4%), կանոնադրական կապիտալը`10.1 մլրդ դրամ (առանց տարեկան փոփոխության), կուտակված շահույթը` 8.3 մլրդ դրամ (տարեկան աճը` 30,6%): 2015 թվականն Արմսվիսբանկը եզրափակել է 1.95 մլրդ դրամ զուտ շահույթով, այս ցուցանիշով տեղ գտնելով առաջատարների հնգյակում: Բանկի ակտիվներում 45.7% կազմում են վարկային ներդրումները, իսկ 34.3% -ը` ներդրումներն արժեթղթերում (հիմնականում պետական պարտատոմսեր): Արժեթղթերում կատարված ներդրումների գծով բանկը պահպանում է առաջատարի դիրքերը:
Նշենք, որ Վարդան Սիրմակեսը մի շարք խոշոր ներդրումայն և բարեգործական նախագծեր է իրականացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Հայտնի է նաև, որ Սիրմակեսը հանդիսանում է Բելառուսի կարևորագույն ներդրողներից մեկը: 2000-ական թվականների սկզբին նա ձեռք բերեց «Մինսկի ժամացույցի գործարան» ԲԲԸ («Լուչ» ապրանքանիշ) արժեթղթերի զգալի բաժնեմասը, կատարելով խոշոր ներդրումներ: Նա նաև հանդիսանում է ԲՍԲ Բանկի (նախկին Բելսվիսբանկի) շահառուն: