Չորեքշաբթի, 30 Մարտի 2016 17:00

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը գլխավորել է աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը գլխավորել է աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակը

Արմինֆո. Ֆրանսիական We Demain ամսագիրը հավաքել է աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակը, որը գլխավորել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Ինչպես տեղեկանում ենք Facebook-ում Թումոյի պաշտոնական կայքից,  մյուս տեղերում են այնպիսի դպրոցներ, ինչպես՝ Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը ու Steve Jobs Schools-ը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը գործում է Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում: Կենտրոնում պատանիները սովորում են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, ֆիլմերի ստեղծում: