Արմինֆո. Ատոմային էներգետիկան Հայաստանի էներգետիկ անվտանգության գլխավոր բաղադրիչներից մեկն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը:
Դրական գնահատական տալով ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրին` փորձագետն ընդգծել է դրա ռազմավարական նշանակությունը երկրի ատոմային էներգետիկայի գոյություն ունեցող դպրոցի պահպանման համար: Միևնույն ժամանակ, Մանվելյանի կարծիքով, հայ մասնագետնները մրցունակ են «Ռոսատոմիե միջազգային մրցույթներին մասնակցության համար: «Ես այդ մասին խոսում եմ, հիմնվելով Կանադայում մեծ պահանջարկի վրա, որն աշխարհում առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում ատոմային էներգետիկայի գծով: Իրանում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ աշխատում են ռուսաստանցի մասնագետներ, իսկ ինչու՟ մենք չպետք է ընթանանք նույն ճանապարհով, այն էլ` լավ մասնագտեների առկայության դեպքում: Ինքներս մեզ չպետք է զրկենք այդ դպրոցից: Այդ պատճառով էլ ես կարևորում եմ ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանումե, - եզրափակել է նա:
Խոսելով նոր ԱԷԿ-ի շինարարության և շահագրծման մասին` փորձագետը ենթադրում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում` նկատի ունենալով դրա կառուցման ժամանակ նոր տեխնոլոգիաների կիրառումը:
Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ում իրացվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող 300 մլն դոլար արժողությամբ ծրագիրը, որից 270 մլն դոլար` վարկի, իսկ 30 ամլ դոլարը` դրամաշնորհ տեսքով: Ռուսական ԱԷԿ-ները, որոնց համանմանը գործում է Հայաստանում, ունեն անվտանգության ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում: Ատոմային էլեկտրակայանների անվտանգության տեխնոլոգիաները մշակվել են երկար տարիների ընթացքում և արդեն հաջողացրել են ապացուցել իրենց հուսալիությունը: Օրինակ, 1988 թվականի դեկտեմբերին Հայկական ԱԷԿ-ը հաջողությամբ դիմակայեց Սպիտակի երկրաշարժի ներգործությանը և շարունակեց աշխատել դրանից հետո: Այսպես, դեռ 1970-ական թվականներին Հայաստանում կառուցված Մեծամորի ԱԷԿ-ն ապահովված է անվտանգության հատուկ համակարգով` նկատի ունենալով տարածքի որոշակի առանձնահատկությունները. Հայաստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում: Դեռևս ԱԷԿ-ի կառուցման տարիներին հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, իսկ նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո ԱԷԿ անվտանգության համակարգերը մշտապես արդիականացվել են:
Այսօր Մեծամորի ԱԷԿ-ն իրենից ներկայացնում է օբյեկտ, որն ի զորու է դիմակայել 9 բալալոց երկրաշարժը, ընդ որում, փորձագետի հավաստմամբ, անվտանգւոթյան պահուստային մակարդակն ավելի բարձր է: 2000 թվականին ԱԷԿ-ում ներդրվել է պատասխանատու սպառողների սառեցման նոր համակարգ, որը կառուցվել է բազալտի վրա, այսինքն, երկրաշարժի ժամանակ ԱԷԿ-ն ապահովված է սեփական ջրամբարով: Կայանում տեղադրված են նաև ինդուստրիալ հակասեյսմիկ պաշտպանության համակարգի տվիչներ, որոնք ավտոմատ անջատում են ռեակտորը 6 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժի դեպքում: ԱԻ համար ԱԷԿ-ը զինված է հատուկ բունկերով, որտեղ վթարի դեպքում կարող են պատսպարվել կայանում խնդիրների վերացմամբ զբաղվող բրիգադները: Ընդ որում, կայանում մշտապես պահպանվում է անվտանգության մշակույթի բարձր մակարդակ. ԱԷԿ բոլոր աշխատակիցները պարբերաբար պատրաստություն են անցնում արտակարգ իրավիճակի համար նախատեսված հատուկ վարժասարքերի վրա: