Արմինֆո. Հայաստանի կառավարության և ռուսական «ՌՏԽիմկոմպոզիտե հոլդինգի միջև «Նաիրիտե գործարանի ապագայի շուրջ բանակցություններում տվյալ պահին արդյունք չկա, սակայն այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են: Մարտի 31-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Նախարարի ասելով, չնայած այն հանգամանքին, որ ռուսական կողմը խոստացել է պատասխան տալ մինչև ապրիլի 1-ը, մարտի 31-ի դրությամբ արդյունքի բացակայությունը չի խոսում այն մասին, որ բանակցությունները փակուղի են մտել: Ավելի շուտ, հարկավոր է սպասել նշված ժամկետին, ասել է էներգետիկայի նախարարը:
Միևնույն ժամանակ, Լևոն Յոլյանը հաստատել է «Նաիրիտիե վերագործարկմամբ շահագրգիռ բոլոր կողմերի հետ աշխատելու իր պատրաստակամությունը: «Գործարանի նախկին կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ ես «Նաիրիտիե աշխատակիցներին լիազորել եմ գտնել և ներկայացնել ինչպես հնարավոր ներդրողների, այնպես էլ գործարանի վերագործարկման ներդրումային ծրագրերե, - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Լևոն Յոլյանը հայտարարել էր, որ ռուսական «ՌՏ-Խիմկոմպոզիտ՚ հոլդինգը, որը մտնում է «Ռոստեխ՚ պետական կորպորացիայի կառույցի մեջ, Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկություններ է նախապատրաստում Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտե գործարանի վերագործարկման վերաբերյալ: Միաժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարանե ՓԲԸ առկա վիճակը եւ հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով «Նաիրիտի՚ ներկա վիճակը` աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։
Արդեն մարտի 21-ին ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ջանքերի համախմբման կոչ է արել՝ գործարանի վերագործարկման նպատակով: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի խոսքով, Լևոն Յոլյանը կոչ է արել ձեռքերը ծալած չնստել և հնարավորինս համախմբել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերը՝ ուղղված գործարանի վերագործարկմանը:
Հիշեցնենք նաև, «Նաիրիտե գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑե ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: