Արմինֆո.Մարտի 31-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանոթյուն է տվել լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու նախագծին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է կառավարության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների փոխնմախարար Պավել Սաֆարյանը, ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ծրագրային բյուջետավորման սկզբունքների ամբողջական ներդրման գործընթացի կարգավորման (ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման 2015-2017թթ. գործողությունների սահմանված ծրագրի ճշգրտման և նշված ծրագրի իրականացման համար մանրամասն գործողությունների ծրագրի սահմանման միջոցով) նպատակով գործադիրը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման 2015-2017թթ. գործողությունների սահմանված ծրագրի ճշգրտմամբ, մանրամասն գործողությունների ծրագրի ընդունմամբ և վերջինով նախատեսվող միջոցառումների ամբողջ ծավալով, սահմանված ժամկետներում իրականացմամբ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ հանրապետությունում սկսած՝ 2018թ.-ից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու համար:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրումը և ընդգծել, որ ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրմամբ բոլոր խնդիրների պատասխանները կտրվեն: «Ամենակարևորը, որ յուրաքանչյուր ծախսի տակ հաշվարկված է լինելու արդյունավետությունը: Սա ճիշտ որոշում է և մեծ աշխատանք է պահանջում»,- շեշտել է վարչապետը:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |