
Արմինֆո. Ապրիլի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ստորագրվեց «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջև համագործակցության մասին՚ արձանագրություն: Հայկական կողմից արձանագրությունն ստորագրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Գ. Հարությունյանը, իսկ հնդկական կողմից` Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջազգային համագործակցության հարցերով խորհրդական Ս. Կ. Վարշնին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, արձանագրության նպատակն է ամրապնդել 1994 թվականի մարտի 25-ին Նյու-Դելիում կնքված ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համաձայնագրով ամրագրված կապերը: Այն նպաստելու է կողմերի միջև համագործակցության խորացմանը, խթան է հանդիսանալու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների, երկու երկրների գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական խմբերի միջև համագործակցային կապերի ամրապնդմանը:
Համաձայն արձանագրության` կխրախուսվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի իրականացումը, կհամակարգվի համատեղ գիտահետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այն է` երկրաշարժերի ու աղետների ռիսկերի կառավարում, աստղաֆիզիկա, միջուկային բժշկագիտություն, բարձր էներգիաների ֆիզիկա, դեղագիտություն:
RUB | 4.90 | 0.00 |
USD | 381.20 | -0.04 |
EUR | 444.44 | 2.01 |
GBP | 506.23 | 3.26 |
CAD | 273.34 | 1.16 |
JPY | 24.52 | 0.09 |
CNY | 53.96 | 0.03 |
CHF | 476.02 | 2.43 |

