Արմինֆո. «Արմենալ» գոծարանը 2016 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9.9% կրճատել է ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը, մինչև 4.7 հազար տոննա, նախորդ տարվա 9.5% աճի փոխարեն: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն փետրվարին ալյումինե փայլաթիթեղի արտադրոթյունն աճել էր 2%, մինչև 2.4 հազար տոննա: Ալյումինե գլանվածքների մասին վիճակագրական տվյալները 2016-ից բացակայում են, սակայն, 2015-ին այն կրճատվել է 45.7%, նախորդ տարվա 10.7% աճի փոխարեն:
Հայկական ալյոմինե փայլաթիթեղը հիմնականում արտահանվում է Եվրոպա, և այդ ուղղությամբ արտահանման ծավալն աճել է 4.5 անգամ: Արտահանվում է նաև ԱՄՆ: Նոր շուկաների յուրացումն ուղեցկվում է ավելի բարակ փայլաթիթեղի արտադրության ծավալների ավելի քան 2.7 անգամ աճով, ինչպես հաև փայլաթիթեղի հաստությունը 15% նվազեցնելու միջոցով: 2015 թվականին ձեռնարկությունում հաջողությամբ իրականացվեց արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագիրը: Շահագործման հանձնվեց նոր` AIRPURE սարքավորումը, ինչի արդյունքում հալման վառարանների արտադրողականությունն ավելացավ 6.1%, ինչպես նաև արդիականացվեց փայլաթիթեղի երկայնակի կտրման մեքենան:
Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ գործարանն ստեղծվել է 2000 թվականին, Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինեփայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գործարանը գտնվում ՌՈՒՍԱԼ-ի կազմում և ՙՍայանալ՚, ՙՈւրալսկայա ֆոլգա՚ և ՙՍայանսկայա ֆոլգա՚ ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության Փաթեթավորման բաժանմունքը:
![]() | 5.71 | -0.02 |
![]() | 396.02 | 0.37 |
![]() | 431.27 | -0.19 |
![]() | 490.04 | -0.21 |
![]() | 297.40 | 1.83 |
![]() | 30.51 | 0.01 |
![]() | 58.49 | 0.05 |
![]() | 430.13 | -0.77 |