Արմինֆո. «Կա երկու տարբերակ, կամ սկսել սնանկության գործընթացը, կամ պահպանել գործարանն ու ստանալ եկամուտներ»,-հայտարարել է լրագրողներին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, մեկնաբանելով «Հրազդան-Ցեմենտ» գործանար հետագա ճակատագիրը:
Նախարարը չի կասկածում, որ ձեռնարկությունը կրեդիտորի` ՎՏԲ-Հայաստան Բանկի կառավարմանն անցնելուց հետո կարող է մրցունակ արտադրանքով ապահովել թե տեղական, և թե արտաքին շուկան: Չնայած այս պահին կառավարությունը չունի վերահսկման լծակներ, Մինասյանը գտնում է, որ հուսալիության և հաջողության լավագույն երաշխիքը կարող է լինել ՎՏԲ-Հայաստան Բանկի բիզնես-համբավը:
Հիշեցնենք, որ 2016-ի փետրվարին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հրազդան-Վեմենտ» գործարանին 510 մլն.դրամի տուգանքներից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին, որոնք առաջացել էին սոցվճարները ժամանակին չկատարելու արդյունաոքում: Ինչպես հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ըստ ներկայացված առողջացման ծրագրի, որը համաձայնացվել էր ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ, բանկը ձեռնարկությանը պետք է տրամադի 4.6 մլն.դոլարի վարկ, ինչի արդյունքում արտադրությունը կարող է հասնել տարեկան 200 հազար տոննայի, ապահովելով 450 նոր աշխատատեղ: 2015-ին ձեռնարկությունն արտադրել էր մոտ 80 հազար տոննա ցեմենտ, որը հիմնականում արտահանվել էր:
Նշենք, որ «Հրազդան ցեմենտ» ընկերությունը (նախկինում` «Միկա ցեմենտ», ստեղծվել է «Հրազդանի ցեմենտի գործարանի» հիման վրա, որը շահագործման է հանձնվել 1970թ.–ին` որպես «Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի» կառուցվածքային ստորաբաժանում։ Այն 1977 թ.–ին վերածվել էր «Հրազդանի ցեմենտի գործարանի»։ Ձեռնարկության արտադրությունն օգտագործվում էր Հայաստանում շինարարության` կարևոր նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում և մեծ քանակությամբ արտահանվում էր Անդրկովկասի հանրապետություններ և Ռուսաստան։ 90–ականների գործարանը գրեթե չէր աշխատում։ 2001թ.–ին այն սեփականաշնորհեց MIKA Armenia ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ Նույն տարում գործարանը վերանվանվեց և կոչվեց «Միկա–Ցեմենտ» ՓԲԸ։ Ավելի ուշ գործարանը պարտքերի դիմաց փոխանցվել էր ՎՏԲ–Հայաստան բանկին։ Ցեմենտի գործարանը 2014թ.–ի հուլիսին վերսկսեց իր աշխատանքը` ՎՏԲ–Հայաստան բանկից ստացած վարկի շնորհիվ։ Գործարանում արտադրվում է պորտլանդցեմենտի մոտ 10 տեսակ։ Ձեռնարկությունը գտնվում է Հրազդան քաղաքում 540 հազար քառակուսի մետր մակերեսի վրա։ Գործարանն ունի երկու տեխնոլոգիական հոսքագիծ`տարեկան 1,2 մլն տոննա ցեմենտի և 1 մլն տոննա ցեմենտի կիսապատրաստուկի արտադրության նախագծային հզորությամբ։