
Արմինֆո. Ժամկետանց վարկերը հայկական բանկերում 2016 թվականի մարտի դրությամբ աճել են տարեկան 21%, 2016 թվականի մարտի 1-ին կազմելով 45.3 մլրդ դրամ: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն նեն տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, երկարաձգված վարկերի ծավալը կազմել է 113.2 մլրդ.դրամ, տարեկան անկումը`12.1%:
Ժամկետանց վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 2.13%, (նախորդ տարի`1,8%), իսկ երկարաձգված վարկերի մասնաբաժինը`5.35% (նախորդ տարի` 6,22%):
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 55.4%, իսկ մնացած 44,6% - ը կազմել են երկարաձգված վարկերը: Բացարձակ արժեքով այս ցուցանիշենրը համապատասխանաբար կազմել են` 25.1 մլրդ դրամ և 20.2 մլրդ դրամ:
Երկարաձգված վարկերի պորտֆելու առյուծի բաժինը կազմել են երկարաժամկետ վարկերը` 80.4% կամ 91.6 մլրդ դրամ, իսկ կարճաժմկետ վարկերի մասնաբաժինը կազմել է 19,6% կամ 22,2 մլրդ դրամ:
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային ներդրումները տարեկան հաշվարկով աճել են 2,2%, 2016-ի մարտի 1-ին կազմելով 2.129 տրլն դրամ: (ՀՀ դրամի փոխարժեքը 2016 թվականի փետրվարի 29-ին կազմել է 491.34 դրամ / դոլար):
RUB | 4.81 | 0.07 |
USD | 381.21 | -0.18 |
EUR | 443.92 | -1.51 |
GBP | 511.13 | -1.73 |
CAD | 274.84 | -0.11 |
JPY | 24.18 | -0.16 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.63 | -1.96 |

