Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնանկումը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.4%, հիմնականում պարենային ապրանքների 3.6% էժանացման հաշվին, իսկ ոչ պարենային ապրանքների գները պահպանվել են նույն մակարդակում, ծառայությունների սակագների աճը կազմել է 3,2%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միայն 2016 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 0.4% գնաճ, ընդ որում ամսական կտրվածքով գնաճը հունվարին կազմել է 2,2%, իսկ փետրվարի գնանկումը կազմել է 1,4%, մարտին դանդաղելով 0.3%: Մասնավորապես, առաջին եռամսյակում պարենային ապրանքների գներն աճել են 1,3%, ոչ պարենային ապրանքների գներն ընկել են 1.3%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.5%: 2016 թվականի մարտին 2015-ի մարտի համեմատ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2%, երբ պարենային ապրանքների գներն ընկան 5.1%, ոչ պարենային ապրանքներինը`1.5%, իսկ ծառայությունների սակագներն աճեցին 2.9%: ՄԻայն 2016-ի մարտին պարենային ապրանքներն էժանացել են 0.5%, ոչ պարենային ապրանքները`0,2%, իսկ ծառայությունների սակագները`0.3%:
Ըստ վիճակագրության, մարտի 0.5% գնանկումը պարենային ապրանքների շուկայում հիմնականում պայմանավորված էր մրգերի և բանջարեղենի, ձվի և ձկնեղենի 1,7-0,5% էժանացումով: Հետազոտվող 13 քաղաքներից 9-ում գների անկումը կազմել է 1,7-0,2%, իսկ մնացած 4 քաղաքներում աճւ կազմել է 0.2-1%: Այսպես, բանջարեղեն մարտին նախորդ տարվա մարտի համեմատ էժանացել է 1%, միրգը`23%, ձուն` 13,9%, ձկնեղենը`9%, իսկ միայն մարտին բանջարեղենն էժանացել է 1,7%, մրգերը`0.5%, ձուն`1,2%, իսկ ձկնեղենը` 0.8%: Մասնավորապես, բանջարեղենի խմբում մարտին առավել զգալիորեն էժանացել է սոխը - 25.5%, կաղամբ - 19,5%, կանաչին - 18.5%, գլուխ սոխը - 10.6%, կարտոֆիլը - 5, 9%, գազարը - 1.4%, սմբուկը - 1.2%: Միևնույն ժամանակ թանկացել են`կանաչ պղպեղը - 24.5%, վարունգը - 11,1%, լոլիկը - 4.2%, ճակնդեղը - 3.8%, սունկը - 3,1%, սխտորը - 1.2% և բողկը - 1.1%: Մրգերից մարտին էժանացել են` խաղողը - 11.2%, բանանը - 8,8%, խնձորը - 3,2%, իսկ թանկացել են`նուռը - 18,1%, արքայախնձորը - 10.7% տանձ - 10,5%, մանդարինը - 9,6%, չիրը - 4,6%, նարինջը - 3,7%, կիտրոնը - 2,3%, ընկույզը - 1.4%:
Ոչ պարենային ապրանքների խմբում մարտին գներն ըբնկել են 0.2%, ինչը հիմնականում պայմանավորված էր կենցաղային էլեկտրոնիկայի`4%, վառելիքի`1,3%, կահույքի` 0,8%, լվացող միջոցների`0.5 % արվեստի գործերի`0.5%, կոշկեղենի, շինանյութերի, դեղամիջոցների`0.2% էժանացումով, միևնույն ժամանակ 01-1,6% թանկացել են`հագուստը և տրիկոտաժե ապրանքները, այգեգործական պարագաները, կոսմետիկան, ոսկերչական իրերը, խոհանոցային սպասքը, գորգերը, գրենական պիտույքները, տեքստիլը: Բենզինը և դիզելային վառելիքը համապատասխանաբար էժանացել են`2,7% և 4%, իսկ տարեկան կտրվածքով` 10.8% և 15,3%, իսկ առաջին եռամսյակում, համապատասխանաբար`9.8% և 13.5%:
Ծառայությունների սակագները մարտին իջել են 0.3%, ինչը հիմնականում պայմանավորված էր հանգստի կազմակերպման`1,6%, բնակարանային և կոմունալ ծառայությունների`0,7%, ինչպես նաև կրթության և հանրային սննդի` 0,1% ոլորտների էժանացումներով: Միևնույն ժամանակ, թանկացել են ծառայությունները տրանսպորտի ոլորտում`1,4% (պայմանավորված ավիատոմսերի թանկացումով`4,5%), մշակույթի ոլորտում`1,1%: Բժշկական ծառայությունների, իրավական ու բանկային ոլորտների սակագները մնացել են անփոփոխ: