 

Արմինֆո. Դրամական փոխանցումների ծավալը ՌԴ-ից դեպի Հայաստան է ընթացիկ տարում կմնա նույն մակարդակում, ինչ 2015-ին: Այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Հուսեյն Սամիեյին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
«Վերջին ամիսների պաշտոնական տվյալները վկայում են Ռուսաստանից դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալների էական կրճատման մասին: Իրականում դժվար է կանխատեսել, թե ինչ վիճակում կլինի Ռուսաստանի տնտեսությունն այս տարի, բայց ենթադրում եմ, որ տրանսֆերտների հետ կապված իրավիճակը կլինի կայուն», - ասել է նա:
Ընդ որում, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը չի բացառել Հայաստան հոսող տրանսֆերտների հոսքերի աշխուժացումը, եթե, իհարկե, Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունենան դրական միտումներ:
Նշենք, որ դեպի Հայաստանի ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը 2015 թվականին կրճատվել են 24%, մինչև $ 1.6 մլրդ, իսկ արտահոսքը կրճատվել է 16%, կազմելով $ 0.8 մլրդ: Ընդ որում, թե ներհոսքի, և թե արտահոսքի ծավալներում գերակշռում է Ռուսաստանի մասնաբաժինը, մասնավորապես, ներհոսքը կազմել է 63%, իսկ արտահոսքը`37%: Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանից դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է մոտ $ 730 մլն, միայն 2015 թվականին`$ 554 մլն, մինչև $ 1,002 մլրդ, 2009 թվականի $ 512 մլն-ի համեմատ:
|  RUB | 4.73 | -0.02 | 
|  USD | 382.65 | -0.07 | 
|  EUR | 442.76 | -1.39 | 
|  GBP | 502.42 | -1.81 | 
|  CAD | 273.11 | -1.10 | 
|  JPY | 24.83 | -0.03 | 
|  CNY | 53.79 | -0.02 | 
|  CHF | 477.00 | -1.40 | 

