Հինգշաբթի, 7 Ապրիլի 2016 17:53

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ հայտարարությունը՝ բանկի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածող մի շարք հրապարակումների վերաբերյալ

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ հայտարարությունը՝ բանկի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածող մի շարք հրապարակումների վերաբերյալ

Արմինֆո. Վերջերս որոշ, վստահություն չառաջացնող էլեկտրոնային ռեսուրսներում, հրապարակվում են նյութեր, որոնք տարածում են բացարձակապես կեղծ տեղեկություններ և վարկաբեկում են "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործարար համբավը:  Ընդ որում, այդ հերյուրանքների  հեղինակները անխղճորեն օգտագործում են Հայաստանի քաղաքական կյանքում դրամատիկ պահը, շահարկելով հայ ժողովրդի անկեղծ զգացմունքները:

Այդ կասկածելի պորտալների հայտարարությունները այն մասին, որ ՎՏԲ – Հայաստան Բանկը "ՎՏԲ բանկի" 100%-անոց դուստր ձեռնարկությունը, որի 3% բաժնեմասը պատկանում է Ադրբեջանի նավթային հիմնադրամին, իբրև վնասում է Հայաստանին և նույնիսկ հանդիսանում է հետախուզական տեղեկատվության հավաքագրման կենտրոն` հօգուտ Ադրբեջանի, այլ կերպ քան հիմարություն չի կարելի անվանել: Այդ մտածածին կեղծ տեղեկությունների նպատակն է  ՀՀ բնակիչներին մոլորության մեջ գցելը, վտանգելով երկրի ֆինանսական կայունությունը:

Ինչպես մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում է ՎՏԲ Բանկ (ՀԲԸ), որի 60,9348 % քվեարկող բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանի դաշնությանը: ՎՏԲ բաժնետեր են հանդիսանում նաև մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողներ ամբողջ աշխարհից:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ բացի երկու ցածր վարկանիշային կայքերից, այլ ազնիվ հայկական ԶԼՄ-ներ նման տեղեկատվություն չեն տարածում։ Դա, իր հերթին, վկայում է այն մասին, որ այդ կայքերը չեն կարող համարվել մասնագիտական միջավայրում հարգված տեղեկատվության աղբյուրներ:

Բացի այդ, ՎՏԲ - Հայաստան Բանկը, որպես բաց եւ ազնիվ բանկը չի արձագանքելու  այդ կայքերի կողմից ֆինանսական համագործակցության մասին առաջարկին, որոնք բազմիցս են ստացվել վերոնշյալ կայքերից մեկի ներկայացուցչի կողմից:

Այն դեպքում, եթե ՎՏԲ-Հայաստան Բանկի գործարար համբավին վնաս հասցնող և ՀՀ քաղաքացիներին ապակողմնորոշող տեղեկատվությունների հրապարակումները անհիմն շարունակվեն, ապա մենք իրավունք ենք վերապահում` բանկի իրավունքների, շահերի ու համբավի պաշտպանության համար դիմել օրինական բոլոր միջոցներին, այդ թվում` դատարան:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
22.01.2021
RUB6.95-0.10
USD518.44-0.45
EUR631.101.12
GBP708.34-4.20
CAD408.32-2.94
JPY50.01-0.16
CNY80.230.03
CHF585.871.14



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000