Ուրբաթ, 8 Ապրիլի 2016 18:26
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Վարչապետը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչութունը, վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում: Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անհիմն տեղափոխելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵԱՏՄ զարգացմանն ուղղված կառուցողական քայլերի կարևորությունը:

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության և ԵԱՏՄ առաջնահերթությունները, զարգացման ուղիները և խնդիրները քննարկելու հնարավորության համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը և գնահատականները կարևոր են առաջ շարժվելու համար՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը, երկրների առանձնահատկությունները և ընդհանրությունները, ինչը կնպաստի ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացմանը և գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ԵԱՏՀ-ն ջանքեր կգործադրի նշված ուղղություններով հաջողություններ արձանագրելու համար և կարևորել այդ գործում ՀՀ կառավարության օժանդակությունը:

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից՝ անձնական սպառման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկման չեղարկման մասին հարցի օպերատիվ լուծումը՝ ընդգծելով, որ այժմ հանրապետության օրենսդրությունը համապատասխանեցվել է վերազգայինին:

Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձի հարցին՝ հաշվի առնելով սահմանի առկայությունը: Նա նշել է, որ այս խնդիրը մշտապես բարձրացնում են Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է հարցը, և հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը՝ այն լրացուցիչ ուշադրության կարժանանա: 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
25.01.2021
RUB6.88-0.07
USD518.36-0.08
EUR629.39-1.71
GBP708.600.26
CAD407.68-0.64
JPY49.94-0.07
CNY79.97-0.26
CHF584.07-1.80



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000