Արմինֆո. ԼՂՀ վերջին իրադարձոթյունների հետևանքով Հայաստանը բախվեց աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պրոբլեմների, որոնք պետք է լուծի ինքնուրույն, օգտագործելով ողջ տնտեսական ներուժը, առանց գործընկերներային աջակցության ներգրավման: Ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
ԼՂՀ իրադարձությունների կապակցությամբ փորձագետը չի բացառել տնտեսական ակտիվության նվազումը երկրում, ինչը պայմանավորված կլինի ռազմական լրացուցիչ ծախսերով, տուրիստական հոսքերի նվազումով և մարդկային ռեսուրսների կորուստով: Նման իրավիճակում նա ելքը տեսնում է տնտեսական քաղաքականության շրջանակներում նոր ուղղությունների միավորման և ներդրման մեջ, որոնք կարող են դիմակայել հնարավոր ռիսկերին:
Նրա համոզմամբ, հարցին պետք է մոտենալ ավելի կազմակերպված և խելամիտ ձևով: «Չէի ցանկանա դեռ առաջին փուլում բացասական գնահատականներ տալ ՀՆԱ աճին, բայց աճ, հավանաբար, չի լինի: ԼՂՀ ՊԲ-ի աջակցության ուղղված ծախսերը կազմել են 16-17 մլն. դոլար: Բայց մենք 2015 թվականին կարողացանք ապահովել 300-330 մլն.դոլարի աճ, բայց պետության պարտքը երկու անգամ գերազանցում է աճի ցուցանիշներին»,-նշել է նա: Նրա խոսքով, այսօր Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմում է մոտ 63 մլրդ.դոլար, իսկ մեր ՀՆԱ-ն` 6 անգամ պակաս է, ինչն էլ Ադրբեջանին թույլ է տալիս ավելացնել ռազմավարական ծախսերը:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, տնտեսագետը նշել է, որ ԼՂՀ իրադարձությունները բացասաբար կանդրադառնան նաև երկրի վարկանիշի վրա: Բայց նա գտնում է, որ այդ հարցը տվյալ փուլում այդքան էլ կարևոր չէ, քանի որ կան ավելի լուրջ պրոբլեմներ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև, կապված ԼՂՀ ռազմական հակամարտության սրման հետ:
Հիշեցնենք, որԱՄՀ վերջինկանխատեսումներով տնտեսականաճըՀայաստանում2016 թվականին կազմել է 2.25% -2.5%: Ըստ Համաշխարհայինբանկիկանխատեսման, 2016-ին Հայաստանումակնկալվումէ2.5% տնտեսական աճ: ՎԶԵԲ-ըկանխատեսումէ, որ Հայաստանիտնտեսականաճը 2016-ին կկազմի 2%: ՀՀ Կենտրոնականբանկի2015 թվականի չորրորդեռամսյակիդրամավարկայինքաղաքականությանծրագիրով ՀՆԱ-իաճը 2016-ին կանխատեսվում է 1,6-2,7%: ՀՀ2016-ի պետականբյուջեով 2016 թվականին ՀՆԱաճըկկազմի 2.2%: ԸստՀՀԱզգայինվիճակագրականծառայությանտվյալների, ՀայաստանիՀՆԱ-իաճը2015 թվականին կազմելէ3%, իսկ 2014 թվականին` 3,5%: