Արմինֆո. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի ԵԱՏՄ Մոսկվայի հանդիպմանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին հաղորդեցին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ըկմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Սակայն, ինչպես հաղորդում են կառավարությանը մոտ ԱրմԻնֆո-ի աղբյուրները, այդ որոշումը վարչապետը հեշտությամբ չի կայայցրել, քանի որ ավելի վաղ Երևանում նախատեսված հանդիպման չեղարկումը ղազախական կողմից և դրա տեղափոխումը Մոսկվա երկընտրանքի առջև էր դրել Հայաստանի կառավարության ղեկավարին. դեմարշին պատասխանել դեմարշով, թե՟ ընդունել հրավերը և մասնակցել Մոսկվայի հանդիպմանը:
Ինչպես պարզաբանել էին ԵՏՀ մամուլի ծառայությում, ապրիլի 8-ին Երևանում նախատեսված ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը կկայնա ապրլի 13-ին Մոսկվայում` «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ»: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ապրիլի 8-ին Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է ղազախական կողմի նախաձեռնությամբ, որի հավաստմամբ, ղարաբաղյան հակամարտության սրման օրերին Հայաստանում միջոցառման անցկացումը Ադրբեջանի կողմից, որն, ի դեպ, կազմակերպության անդամ չէ, կարող է գնահատվել որպես միակողմանի աջակցություն հայկական կողմին: Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, թե լուրջ պատճառ չի տեսնում ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը Երևանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու համար:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը կներառի եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման առաջնային խնդիրները: Առյաժմ չի հաղորդվում, թե արդյոք օրակարգը կթարմացվի: