Արմինֆո. Մինչև 2018 թվականի ավարտը Իրան-Հայաստան երրորդ ԷՀԳ շինարարությունը կավարտվի: Այս մասին ապրիլի 13-ին Երևանում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Նրա խոսքով, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման նախագծի շինարարությունն ընթանում է ամբողջ թափով: 400 կիլովատ բարձրավոլտ երկու շղթայով ԷՀԳ շինարարությունը կավարտվի 2018 թվականի վերջին: Ըստ նախարարի, ֆինանսավորման հետ կապված պրոբլեմները լուծված են: ԷՀԳ 3-րդ գծի շինարարության համաձայնագիրն ստորագրվել է 2004 թվականին, բայց պատժամիջոցների հետևանքով հետաձգվել է: 279 կմ երկարությամբ ԷՀԳ շինարարությունը թույլ կտա փոխանցման հզորությունը հասցնել մինչև 1200 մՎտ-ի, ներկայիս 350 մՎտ-ի փոխարեն: Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման նախագծի շինարարությունը նախատեսվում է իրականացնել 1.5 տարում, իրանական «Սադերատե զարգացման բանկի միջոցներով, որը վարկի տեսքով տրամադրում է 83 մլն եվրո: Նախագծի կառուցապատողն է իրանական «Սանիրե ընկերությունը, որին ՀՀ կառավարությունը կտրամադրի հարկային և մաքսային արտոնություններ: Իրանական կողմը միջոցները Հայաստանին կտրամադրի վարկի տեսքով, որը հետագայում կմարվի էլեկտրաէներգիայի մատակարարումների միջոցով: ՀՀ կառավարությունը նախագծին կհատկացնի 27.5 մլն.եվրո: Նախագծի ընդանուր արժեքը կկազմի 107 մլն.եվրո: Այդ ԷՀԳ միջոցով Իրանը ցանկանում է դուրս գալ Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ շուկաներ:
RUB | 3.94 | -0.03 |
USD | 387.36 | 0.12 |
EUR | 416.10 | -5.80 |
GBP | 499.15 | -3.53 |
CAD | 278.82 | -0.09 |
JPY | 25.15 | -0.28 |
CNY | 54.03 | -0.49 |
CHF | 442.39 | -6.90 |