Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև գազի սակագների գծով բանակցությունները շարունակվում են: Այս մասին ապրիլի 13-ի լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Բայց փոխնախարարը դժվարացել է պատասխանել բանակցությունների արդյունքների և ժամկետների վերաբերյալ հարցին, նշելով, որ ինքն էլ է ներգրավվբած բանակցային գործընթացին: Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի սակագներին, ինչպես նկատել է փոխնախարարը, ներկայումս Հայաստանի էներգետիկ համակարգը գործում է փակ ռեժիմով: Առաջիկայում Հայաստանի շուկան աստիճանաբար կբացվի, առաջին հերթին խոշոր սպառողների համար, որոնք օգվում են բարձր լարումով էլեկտրաէներգիայից: Այդ դեպքում խոշոր սպառողը կարող է էլեկտրաէներգիա ստանալ ցանկացած վայրում, այդ թվում նաև կառուցվող`Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքից: Իսկ որոշ ժամանակ անց նույն ծառայությունից կարող են օգտվել նաև միջին և մանր լարումով էլեկտրաէներգիա սպառողները: Իսկ դա տեղի կունենա ցանցի ընդհանուր ազատականացումից հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են հանրապետություն մատակարարվող 100 խոր.մետր գազի գինը իջեցնել մինչև 150 դոլար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարված այցի ընթացքում: Ինչպես լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երկու երկրների կառավարություններն արդեն ստորագրել են համապատասխան փաստաթուղթը: Բայց նա դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք գազի գինը կիջնի հայկական սպառողի համար: «Այդ հարցը ենթական է լրացուցիչ քննարկման»,-հայտարարել է վարչապետը: Նշենք, որ ներկայումս 1000 խոր.մետր ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում էր 165 դոլար: Ներկայումս սպառողը օգտագործած 1000 խմ գազի դիմաց վճարում է 318 դոլար, իսկ ամսական 10 հազար խմ սպառողները` 277 դոլար: