Արմինֆո. Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի սփյուռքի հնարավորությունները, երկրի գիտական ներուժը վերականգնելու և Ռազմա-արդյունաբերական համալիրը զարգացնելու համար: Ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել «Ալյընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտութան դոկտոր Թաթուլ Մանասերյանը, դիտարկելով պայթյունավտանգ իրավիճակը ԼՂՀ-ում ոչ թե քաղաքական կամ դիվանագիտական, այլ տնտեսական բաղադրիչի տեսանկյունից:
Ըստ փորձագետի, հենց տնտեսական բաղադրիչն է անդրադառնում հակամարտության կողմերի ակտիվության վրա: «Որտե՞ղ են թաքնված մեր տնտեսական բլոկի հիմնական թերությունները, որո՞նք են մեր հնարավորությունները, և ի՞նչ պետք է անել նման իրավիճակում Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին, լիովին սպասելի էր, և, փառք Աստծո, որ մեր բանակը պատրաստ էր դրան, և տեղի ունեցածը մեզ համար անսպասելի չէր»,-հայտարարել է Մանասերյանը:
«Տնտեսական անվտանգության և մարտահրավերների նկատմամբ պետության կայունության առումով ինձ ուզում է ոչ թե բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը կամ Ադրբեջանի և Թուրքիայի ՀՆԱ ցուցանիշները, այլ այն, թե ինչ ծախսեր են այդ երկրներն ուղղում գիտությանը, ինչով են սնում տեխնոլոգիաները, իրենց ՌԱՀ-ն և բանակը, ռազմավարական մյուս կարևոր ոլորտները: Այդ առումով մեր բոլոր հարևանները` Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, մեզնից առաջ են: Այսօր Հայաստանի գիտության ոլորտը բոլորովին անմրցունակ է և չի կարող համեմատվել այդ երկրների հետ, ոչ ծախսերի, ոչ էլ պետական դրամաշնորհների գծով: Գիտությունը Հայաստանում գրեթե չի ֆինանսավորվում, և այդ ուղղությամբ լուրջ անելիքներ ունենք»,-նկատել է նա, անդրադառնալով նաև Համաշխարհային բանկի անգործությանը`սփյուռքի հնարավորությունները մոբիլիզացնելու և ՌԱՀ զարգացման հարցում:
Մանասերյանը զգուշացրել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու հանար պետք չէ թշնամանքով տրամնադրվել Ռուսաստանի հանդեպ: Դրա փոխարեն պետք է գնահատել Հայաստանի շահերը և գիտակցել, թե որքանով կարող է Ռուսաստանն օգտակար լինել մեր ռազմավարական կարևորագույն խնդիրների լուծմանը: