
Արմինֆո. Հայաստանում պալադիումը շարունակում է էժանանալ, ինչին զուգահեռ աննշան թանկացել է ոսկին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղները Հայաստանում թանկացել են 1%:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 11-16-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19116,80 դրամ (շաբաթվա աճը` 0.6%), արծաթ – 234.97 դրամ է (շաբաթվա անկումը`0.6%), պլատինիում – 14813.83 դրամ (շաբաթվա անկումը`0.7%), պալադիում - 8514,08 դրամ (շաբաթվա անկումը`3.1%):
Միջազգային բորսաների տվյալներով, 2016 թվականի ապրիլի 15-ին ոսկու մեկ ունցիայի սփոթային գինը կազմել է 1230.6 դոլար (օրական աճը` 0.01%), արծաթի գինը`16.3 դոլար (առանց փոփոխության), պլատինիում` 991 դոլար (օրական աճը` 0.1%) և պալադիում`556 դոլար (օրական աճը` 0.18%):
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

