ԱրմԻնֆո.«Շատ կարևոր է, որպեսզի չսպասելովնավթի, նավթամթերքի և գազի լիարժեք շուկայի ստեղծմանը, սկսել պիլոտային ծրագրերի իրականացումը: Օրինակ, Հայաստանի գործարարներին հնարավորություն տրվի մասնակցել Ռուսաստանի բորսայական սակարկոթյուններին: Դա հայ գործարարներին թույլ կտա ինքնուրույն դուրս գալ շուկա և նավթամթերք ձեռք բերել նույն գնով, ինչ ռուսաստանյան ընկերությունները»:
ԱրմԻնֆո գործակալության հարցերին է պատասխանումԵվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևը:
Դանիլ Տուրսունբեկովիչ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
Նախ ասեմ, որ Ձեր կողմից բարձրացված հարցն արդեն քննարկվել է ձեր գեղեցիկ Երևան քաղաք կատարած իմ երկու այցելությունների ընթացքում: Այն իրոք, գեղեցիկ է և ինձ հիշեցնում է իմ մանկությունը: Իմ առաջին այցի ընթացքում քննարկվել էԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի ձևավորման հարցը: Մասնավորապես, խոսքը գնում է Միության համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի մասին: Եվս մեկ հարց է մուտքը դեպի ջրային ռեսուրսները:Իհարկե, տվյալ պարագայում խոսքը գնում է դեպի ռուսաստանյան ռեսուրսները մուտքի մասին, քանի որ ԵԱՏՄ հիմքը կազմում է ՌԴ տարածքը: Քննարկվում է նաև ԵԱՏՄ համակցումը «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտուն»: Տվյալ փուլում Միության բոլոր երկրներից այդ հարցի վերաբերյալ ստացել ենք նախնական նյութեր: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների և Տրանսպորտի և կապի նախարարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին համատեղ գուծունեության ուղղությունները: Մենք լսեցինք հանարապետության ոլորտային գերատեսչությունների ղեկավարների կարծիքը, որոնք հաշվի կառնվեն ինտեգրման գործընթացների ընթացքում: Ապրիլի 13-ին Երևանում տեղի ունեցավ Հակամենաշնորհային մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի նիստը, որն ընթանում է «հինգ + մեկ» ձևաչափով (Միության 5 երկրները + ԵՏՀ): Այդ ձևաչափի շրջանակներում մենք պայմանավորվեցինք, որ էներգետիկայի հետ կապված նախաձեռնությունները, առաջին հերթին այն, ինչ վերաբերվում է նավթին և նավթամթերքներին, պետք է լսվեն հակամենաշնորհային մարմինների ղեկավարների կողմից, որոնք իրականացնում են ԵՏՀ բիզնեսի համար մրցակցային պայմանների ստեղծման քաղաքականությունը:
Դուք նշեցիք տրանսպորտային ծառայությունների միասնական տարածքի ստեղծման մասին, բայց շատ ավելի կարևոր է այդ տարածքի ազատակացման մեխանիզմների ներդրումը...
Ներկայյումս խոսքը գնում է տրանսպորտային ծառայությունների շուկայի ազատականացման մասին: Տարածքը, որը սահմանվել է ԵԱՏՄ երկրների ներքին սահմանների հիման վրա, արդեն գոյություն ունի: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի այդ տարածության շրջանակներում տեղի ունենան իրական ազատ փոխադրումներ: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր: Որոշումներ են ընդունվել կաբոտաժային փոխադրումների շուրջ: Դա նշանակում է, որ ցանկացած տրանսպոտային միջոց, որը երրորդ երկրից բեռներ է ներկրում Միության տարածք, հետդարձի ճանապարհին հնարավորություն կստանա փոխադրումներ իրականացնել ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին տարածքներում`նախատեսված ծրագրով: Նախկինում դա արգելված էր: Ճիշտ է, առայժմ մենք գտնվում ենք կաբոտաժային փոխադրումների մեխանիզմի կիրառման առաջին փուլում: Իսկ այդ փուլերը կլինեն չորսը, և բոլորն էլ ուղղված կլինեն մեխանիզմների կիրառման ընդլայնմանը: Դա շատ կարևոր է, քանի որ ապրանքի գնային բեռնվածության մեջ մեծ մաս են կազմում փոխադրման ծախսերը: Բայց եթե հետդարձի ճանապարհին իրականացվեն լրացուցիչ փոխադրումներ, ապա այդ ծախսերը կլինեն զգալիորեն ցածր: Որպես արդյունք, ապրանքի գինը կլինի ավելի հարմարավետ, հասկանալի և մրցակցային: Այս փուլում ԵԱՏՄ երեք երկրներ`Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը կիրառում են նաև երկաթուղիների հետ կապված մեխանիզմները, օգտագործելով այսպես կոչված տրանզիտային միասնական սակագին: Ըստ էության, խոսքը գնում է երկաթուղային փոխադրումների ընթացքում ԵԱՏՄ պետությունների ներքին սակագները կիրառելու մասին: Իսկ դա մի քանի անգան ավելի էժան է, քան միջազգային տրանզիտային փոխադրումների սակագները: Հուսով եմ, որ առաջիկայում այդ պայմանագրին կմիանան նաև Հայաստանը և Ղրղզստանը: Ներդրվում են նաև տրանսպորտային անվտանգության միասնական նորմերը: Մեզ համար շատ կարևոր են այն սկզբունքները, որոնք կկազմեն տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի ձևավորման հիմքը: Բայց շատ դժվար է ասել, թե երբ դա տեղի կունենա, ամեն ինչ կախված է իրենցից` երկրներից, քանի որ Միության յուրաքանչյուր երկիր тфх հաշվի է առնում իր ազգային փոխադրողների շահերը, ինչպես նաև ազգային օրոնսդրական ակտերը: Մենք հուսով ենք, որ առաջիկայում հարցը կլուծվի, և Միության համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու փուլերը կհաստատվեն այս տարի:
Ժամանակին Հայաստանը քննարկումների օրակարգ մտցրեց Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Ինչպե՞ս է լուծվում այդ հարցը:
Ներկայումս այդ հարցը գտնվում է մշակման փուլում: Մենք հուսով ենք, որ առաջիկայում տեղի կունենան ուսումնասիրություններ, աշխատանքային համատեղ խումբը կիրականացնի նախագծի տնտեսական հիմնավորումները, ուսումնասիրելով պլյուսներն ու մինուսները: Կարևոր է հասկանալ, թե որ պետություններին, և որքանով է դա ձեռնտու: Ինչպես գիտենք, Հայաստանն Իրանի հետ իրականացնում է մի շարք նախագծեր, այդ թվում նաև Իրան-Հայաստան ԷՀԳ շինարարության նախագիծը: Այդ նախագիծն իրականացվում է երկկողմ հարաբերությունների հիման վրա: Լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանը սահմանափակված չէ իր արտաքին կապերի զարգացման հարցում: Բայց Հանձնաժողովի համար կարևոր է երկու երկրներին օժանդակելը, ավելի մեծ արդյունք ակնկալելու համար` Միության հինգ երկրների ջանքերի օպտիմալացման միջոցով: Օրինակ, այսօր, քննարկվում են ԵԱՏՄ երկրների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի կիրառման և Միության շրջանակներում էներգետիկ ռեսուրսների միասնական բորսայական հարթակի ստեղծման մեխանիզմները: Այսինքն, գեներացիայի օբյեկտները, օրինակ Ռուսաստանի բորսայում, վաճառքի են դնում էլեկտրաէներգիայի ինչ-որ ծավալներ, և դա կարող են ձեռք բերել նաև Հայաստանի սպառողները: Ընդ որում, հաշվի է առնվում Հայաստան-Ռուսաստան ԷՀԳ թողունակությունը: Դրա հիման վրա որոշվում է վերջնական գինը, որով Հայաստանը կարող է ձեռք բերել կամ վաճառել էլեկտրաէներգիան, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերաարտահանել այն, օիրնակ, դեպի Իրան: Այդ մեխանիզմն ավելի շարժուն կդարձնի գործունեությունը շուկայում, որտեղ Միության բոլոր երկրները հնարավորություն կստանան վաստակել, գնել կամ վաճառել էլեկտրաէներգիա:
Այսօր արդեն քննարկվում է նաև նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկայի ստեղծման հարցը...
Շատ կարևոր է, որպեսզի չսպասելովնավթի, նավթամթերքի և գազի լիարժեք շուկայի ստեղծմանը, սկսել պիլոտային ծրագրերի իրականացումը: Օրինակ, Հայաստանի գործարարներին հնարավորություն տալ մասնակցել Ռուսաստանի բորսայական սակարկություններին: Դա հայ գործարարներին թույլ կտա ինքնուրույն դուրս գալ շուկա և նավթամթերք ձեռք բերել նույն գնով, ինչ ռուսաստանյան ընկերությունները: Այդ դեպքում կստեղծվի շարժուն և մրցունակ համակարգ, որը թույլ կտա ապրանքները ձեռք բերել արդարացի գներով և անհրաժեշտ ծավալներով, ինչը կկայունացնի ռեսուրսների նկատմամբ մատչելիությունը:
ԵԱՏՄ պայմանագրով, մինչև 2019 թվականը նախատեսվում է ձևավորել էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկա, իսկ մինչև 2025 թվականը՝ նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկա: Որքանո՞վ են իրատեսական այդ ժամկետները:
Հենց այդ հարցն էլ քննարկվել է ապրիլի 13-ին, Երևանում կայացած՝Հակամենաշնորհային մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի նիստում: Սա շատ հավակնոտ ծրագիր է, որի իրականացումն անհրաժեշտ է սկսել այսօրվանից: Նախատեսվում է հսկայական ծավալով աշխատանքների իրականացում, սահմանված ժամկետներում տեղավորվելու համար: Ոմանք չեն շտապում, գտնելով, որ դեռ ժամանակը չի եկել, բայց հավատացեք, որ արդեն ժամանակ չկա:
Ալեքսանդր Ավանեսով