Արմինֆո. 2015 թվականին Հայաստանն ավելի կտրուկ է նվազեցրել ադամանդի արտահանումը և ներմուծումը, քան 2014 թվականին: Ինչպես նշված է ՀՀ Մաքսային ծառայության զեկույցում, 2015 թվականին ադամանդի արտահանումը նվազել է 40,3%, մինչև 95,5 հազար կարատ, 2014 թվականի 21% անկման և 160 հազ.կարատի համեմատ: Միևնույն ժամանակ, ներմուծումը 2015-ին նվազել է 30%, մինչև 242 հազար կարատ, 2014-ի 15%-ի և 345.7 հազար կարատի համեմատ:
Գնային արտահայտությամբ ներկրված ալմաստների հումքը նվազել է 41.2%, մինչև 87.2 դոլար, 2014-ի 148,3 մլն.դոլարի փոխարեն: Ալմաստի մոտ 39% -ը ներկրվում է Արաբական Միացյալ Էմիրություններից, մոտ 26% - ը`Բելգիայից, 7,6% -ը`Հնդկաստանից, 6% -ը` Ռուսաստանից, 5.7%-ը Իսրայելից, 4.7% -ը`Շվեյցարիայից, մոտ 5% - ը`Շվեյցարիայից, մոտ 2.7% - ը`Հարավային Աֆրիկայից, 1.7% -ը`Նամիբիայից, մոտ 1.5% -ը` Կանադայից և մոտ 0.4% - ը`Հոնդուրասից:
Ընդ որում, արտահանված ադամանդների մաքսային արժեքը նվազել է 42.8%, 2014-ի 117.8 մլն.դոլարից մինչև 67.4 մլն.դոլար: Չունենալով ալմաստի սեփական հանքավայրեր, Հայաստանը հումքը ներմուծում է հետագա վերամշակման և արտահանման նպատակով, հիմնականում արտահանելով այն երկրներ, որտեղից ներմուծում է հումքը: Արտահանման ծավալներում առաջատարներն են ԱՄԷ և Բելգիան, որոնց մասնաբաժինը համապատասխանաբար կազմել է`27% և 21%, այնուհետև հաջորդում են` Ռուսաստանը (15.3%), ԱՄՆ (8,6%), Կանադան (8%): Ադամանդներ են արտահանվում նաև Հնդկաստան, Շվեյցարիա, Թաիլանդ, Բելառուս և Իտալիա:
Ավանդաբար ալմաստի ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ինչը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում բացատրում են դեպի երրորդ երկրներ վերաարտահանման հանգամանքով: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը արգելք կդնի չմշակված ալմաստների վերաարտահանման վրա, նշել են գերատեսչությունում:
Համեմատության համար նշենք, որ 2013 թ., ադամանդի արտահանումն աճել էր 49,2%, իսկ ներմուծումը`51.6%: 2012-ին հակառակ պատկերն էր արձանագրվել, քանի որ արտահանումը նվազել էր 61.3%, մինչև 135.9 հազար կարատ ($ 79,1 մլն), իսկ ներմուծման անկումը կազմել էր 40,1%, մինչև 268 հազար կարատ ($ 96.8 մլն):