Արմինֆո. «Իմ ֆինանսների միամսյակը» ամենամյա ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները հանդիպեցին ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ: Հանդիպումը նվիրված էր պլաստիկ քարտերին: Զրույցի ընթացքում Բանկի աշխատակիցները ներկայացրեցին պլաստիկ քարտերի ստեղծման պատմությունը, պատմեցին բանկերի կողմից առաջարկվող քարտային ծառայությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին ուսուցիչների բազմաթիվ հարցերին: Մասնավորապես քննարկվեցին բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացման ձևերը, տրվեցին խորհուրդներ, թե ինչպես կարելի է ավելի շահավետ պայմաններով փոխարկել քարտով ստացվող աշխատավարձը, նաև հասարակական վայրերում վճարային քարտերի օգտագործման անվտանգությանը առնչվող մի շարք հարցեր: Մոտակա ժամանակներում Բանկը նախատեսում է Երևանի դպրոցներից մեկում և մարզերի երկու դպրոցներում անցկացնել բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով: