Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2016 16:35
Ալեքսանդր Ավանեսով

Մոտ 20 մլն.դրամ կուղղվի ՀՀ պետբյուջե, ՀԾԿՀ հերթական նիստում մի շարք ձեռնարկությունների նկատմամբ սահմանված տուգանքների արդյունքում

Մոտ 20 մլն.դրամ կուղղվի ՀՀ պետբյուջե, ՀԾԿՀ հերթական նիստում մի շարք ձեռնարկությունների նկատմամբ սահմանված տուգանքների արդյունքում

Արմինֆո. Մոտ 20 մլն.դրամ կուղղվի ՀՀ պետբյուջե, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հերթական նիստում մի շարք ձեռնարկությունների նկատմամբ սահմանված տուգանքների արդյունքում: Այս մասին ապրիլի 20-իյն հայտարարվել է Հանձնաժողովի հերթական նիստում:

Ըստ ՀԾԿՀ որոշման, «Մասֆիշ» ՍՊԸ-ն  տուգանվել է 1 մլն դրամի չափով, «ԳԳՎ» ՍՊԸ-ն` 500 հազար դրամի, «Գրիգոր ԹադևոսյանԿվարց» ՍՊԸ-նպետբյուջեին կուղղի 12,2 մլն դրամ տուգանք, «ԻՊՐԱ» ՍՊԸ –ն` 6.3 մլն դրամ: Բացի այդ, մերժվել է նաև «ԱՐԷՆԵՐԳԻ»-ի և «Գրիգոր ԹադևոսյանԿվարց» ՍՊԸ-ի լիցենզիաների երկարաձգման խնդրանքը:

Միևնույն ժամանակ, ՀԾԿՀ նիստում հավանություն է տրվել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի գյուղական ադմինիստրացիային պատկանող տարածքներն էլեկտրական համակարգին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ԱՀՀ համակարգին միանալու նախագծին: Ինչպես նաև, «Ջոն և Միլենա» ՍՊԸ-ին տրվել է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն: