Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի I եռամսյակում նվազել է 3,8%, կազմելով
487.7 մլրդ դրամ կամ $ 997,1 մլն: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 26,3%, մինչև 183.8 մլրդ դրամ ($ 375,9 մլն), իսկ ներմուծման տարեկան անկումը կազմել է 15.9%, մինչև 303.9 մլրդ դրամ ($ 621,2 մլն): Այդ ֆոնին տնտեսական ակտիվությունը երկրում 2016 թվականի I եռամսյակում աճել է 5.5%, իսկ միայն մարտին`6.6%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի մարտին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 2.9%, այդ թվում `արտահանումն աճել է 9,6%, իսկ ներմուծումը նվազել է 1,1%: 2016 թվականի մարտին, 2015-ի մարտի համեմատ, արտաքին առևտրի շրջանառությունը նվազել է 7%, հիմնականում ներմուծման ծավալների` 21,5% անկման և արտահանման ծավալների 30,3% աճի հաշվին:
Մեկ տարի առաջ, 2015 թվականի հունվար-մարտին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան անկումը կազմել էր 28.5%, մասնավորապես, արտահանումը նվազել էր 23,1%, իսկ ներմուծումը`30,5%: Միայն 2015-ի մարտին արտաքին առևտրի շրջանառությունն աճել էր 10,3%, ներմուծումն աճել էր 6,8%, իսկ արտահանումը`19.6%: Համեմատության համար նշենք, որ 2014-ին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառոթյունը տարեկան կտրվածքով աճել էր 0,6%, մասնավորապես, արտահանման ծավալներն աճել էին 1,8%, իսկ ներմուծման ծավալները` 0,2%: Միայն 2014 թվականի մարտին արտաքին առևտրի շրջանառությունն աճել էր 17,7%, այդ թվում, արտահանման ծավալներն աճել էին 7,2%, իսկ ներմուծման ծավալները`21.9%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի մարտին կազմել է 486.33 դրամ/$ 1, իսկ հունվար- մարտին`488.67 դրամ / $ 1, 2015 թվականի մարտին` 477.65 դրամ/$ 1 – ի և հունվար- մարտին`411.04 դրամ/$ 1 – իհամեմատ: