Արմինֆո. Հայաստանում ձևավորվում են ՓՄՁ զարգացման նոր ճյուղերը, որոնք աստիճանաբար առանցքային կդառնան և իրենց վրա կվերցնեն դրայվերների դերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է ԻՆԵԿՈԲԱՆԿԻ կոմերցիոն տնօրեն Արամ Բալոյանը:
«Շուկայի կոնյունկտուրան վերջին ժամանակներում շատ է փոխվել: Ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման իրական գործընթաց: Այսօր շուկան նոր գաղափարներ է պահանջում, աճի նոր դրայվերներե,-պարզաբանել է նա, նշելով, որ անցյալ տարի ԻՆԵԿՈԲԱՆԿԻ պորտֆելում էապես աճեց ծառայությունների ոլորտի վարկավորման մասնաբաժինը, մասնավորապես, խոսքը գնում է ներքին տուրիզմի զարգացման նպատակով հյուրանոցների շինարարության ֆինանսավորման մասին:
Այդ համատեքստում Ա.Բալոյանը նշել է, որ բանկի վարկային պորտֆելի ոլորտային կառուցվածքում, 2015 թվականի արդյունքներով, 53% կազմել է առևտրի ոլորտը, 18%` արդյունաբերությունը և 17%`ծառայությունների ոլորտը, այդ ուղղություններով ապահովելով ներդրումների ծավալների զգալի աճ:
Պրոբլեմային վարկերի ամենամեծ ծավալները, ըստ Ա.Բալոյանի, բնորոշ են շինարարությանը և ագրոհատվածին, կախված կլիմայական պայմաններից: «Ընդհանուր առմամբ, ցանկացած հատվածում կան ֆինանսավորման քիչ թե շատ ռիսկային նախագծեր: Այդ առումով ԻՆԵԿՈԲԱՆԿԸ կարելի է անվանել ավելի պահպանողական, քանի որ մենք ընտրում ենք դեֆոլտի ավելի ցածր հավանականություն ունեցող նախագծերըե,-եզրափակել է նա:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական վարկանիշի, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ շուկայի առաջատարների եռյակում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալներով - 75.8 մլրդ դրամ, տարեկան աճը`ավելի քան 2 անգամ: Միայն 4-րդ եռամսյակում ՓՄՁ վարկային պորտֆելն ավելացել է 2.1 անգամ, ինչը հիմնականում պայմանավորված էր ՊրոԿրեդիտ Բանկի հետ միավորումով, որի ՓՄՁ վարկավորման պորտֆելը կազմում էր 36.7 մլրդ.դրամ: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ զանազան ծրագրերով հաջողությամբ է համագործակցում միջազգային կառույցների հետ, այդ թվում նաև ՓՄՁ վարկավորման գծով: ԻՆԵԿՈԲԱՆԿԻ վարկային պորտֆելը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 159.6 մլրդ.դրամ կամ բանկի ակտիվների 67.5%-ը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 42%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 53.2%: «ԻՆԵԿՈԲԱՆԿե ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին, հանդիսանում է Հայաստանի ֆինանսական շուկայի դինամիկ զարգացող բանկերից մեկը: