Ուրբաթ, 22 Ապրիլի 2016 18:54
Սվետլանա Հովսեփյան

Արտարժույթի միջբանկային շուկայի բարձր ակտիվությունը ՀՀ դրամին թույլ տվեց էլ ավելի ամրապնդվել

Արտարժույթի միջբանկային շուկայի բարձր ակտիվությունը ՀՀ դրամին թույլ տվեց էլ ավելի ամրապնդվել

Արմինֆո. Արտարժույթի միջբանկային շուկայի բարձր ակտիվությունն անցյալ շաբաթ, ինչի մասին են վկայում` 1.5 մլն.դոլարից մինչև 8.2 մլն.դոլար միջակայքի ամենօրյա ծավալները, դրամին թույլ տվեց էլ ավելի ամրապնդվել` 481 դրամից արժևորվելով մինչև 479.5 դրամ/դոլար: Ընդ որում, այս շաբաթ NASDAQ OMX Armenia բորսան կրկին դադարեցրեց «կյանքի նշանների» ցուցաբերումը: ՀՀ Կենտրոնական բանկը տարեսկզբից մինչ օրս չի միջամտել շուկայում տիրող իրավիճակին և ինտերվենցիաներ չի իրականացրել:

Արդյունքում, 2016 թվականի առաջին եռամսյակում դրամը դոլարի նկատմամբ հասցրեց արժեզրկվել մինչև 496 դրամ/դոլար մակարդակ (փետրվարի 12-ին) իսկ մարտի 25-ին կրկին վերադարձավ իր սկզբնական` 482 դրամ/դոլար մակարդակին, որից հետո, ապրիլի 2-ին, ամրապնդվեց 480.5 դրամ/դոլար մակարդակում, որից հետո, ապրիլի 8-ին, կրկին սկսվեց արժեզրկումը, հասնելով մինչև 484.5 դրամ/դոլար մակարդակ, բայց ապրիլի 11-ից 15-ը կրկին սկսեց արժևորվել, շաբաթվա վերջին արձանագրելով 481 դրամ/դոլար մակարդակ, իսկ ապրիլի 15-22-ն ամրապնդվելով 479.5 դրամ/դոլար մակարդակում: Այնուամենայնիվ, շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան, ողջ շաբաթ չի գործել: Ընդ որում, արտարժույթի միջբանկային շուկայի ամենօրյա ակտիվությունը թափ է հավաքում, ընթացիկ շաբաթ (ապրիլի 18.22-ը) ապահովելով 15.5 մլն.դոլար ծավալ (շաբաթվա աճը` 2 անգամ), միջին կշռված փոխարժեքն արձանագրելով 480.45 դրամ/դոլար մակարդակում:

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) ապրիլի 18-22-ը բանկերը գնել են 76.96 մլն դոլար (շաբաթվա աճը`17%), 479.92 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 61.01 մլն դոլար (շաբաթվա աճը`2%), 481.60 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 9.3 մլն եվրո (շաբաթվա աճը`57.6%), 539.48 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 9.8 մլն եվրո (շաբաթվա աճը`1%), 545.48 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է նաև 777.3 մլն ռուբլի (շաբաթվա անկումը`6.9%), 7.18 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 358.5 մլն ռուբլի (շաբաթվա անկումը`10%), 7.32 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:

Նախորդ շաբաթ (ապրիլի 11-16-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 34.4 մլրդ դրամի և 48.6 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (ապրիլի 4-9-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 22.9%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 74.8%:

Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները  դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 538 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 7.1 դրամ/ռուբլի մակարդակ: Հետագայում, ապրիլի 2-ին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց`480.5 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 547 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.5 դրամ/ռուբլի մակարդակներում, որից հետո կրկին սկսվեց դրամի արժեզրկումը, ապրիլի 8-ին հասնելով 484.5 դրամ/դոլար մակարդակի, եվրոյի նկատմամբ` 551 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` մինչև 7.3 դրամ/ռուբլի մակարդակներին: Վերջին շաբաթներում (ապրիլի 11-22-ը) դրամի համար արժևորոմային էին, քանի որ դոլարի նկատմամբ արձանագրվեց 479.5 դրամ/դոլար, եվրոյի`541 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.2 դրամ/ռուբլի մակարդակ: