Արմինֆո. Առաջիկա 2 տարիներյն Հայաստանը պետք է մտածի ՀՆԱ աճը 7%-ի հասցնելու մասին: Ապրիլի 22-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Invest-Armenia -2016 ամենամյա բիզնես-ֆորումի բացման ժամանակ, որը Հայաստանում անցկացվում է BPA (Business partners of Armenia) ընկերության նախաձեռնությամբ:
Նրա կարծիքով, տարածաշրջանի երկրների համամատ Հայաստանը գտնվում է ավելի նախընտրելի վիճակում, անգամ ներդրումների ներհոսքի կրճատման պայմաններում: «Ներդրումային ներհոսքի գծով մենք չունենք բացասական միտումներ: Մեր ՀՆԱ ընթացիկ տարում կլինի դրական, ապահովելով 2-2.5% աճ, ընդ որում, ՌԴ տնտեսության բացասական կանխատեսւոմների պայմաններում»,-մեկնաբանել է նա:
Ընթացիկ տարվա առաջնահերթ ուղղությունների շարքում, օտարերկրյա ներդրումների առումով, Ա.Ղազարյանը նշել է սննդի վերամշակման արդյունաբերությունը, գինեգործությունը, խաղողագործությունը, ՏՏ-ոլորտը և դեղագործությունը: Նշված ոլորտները սահմանելով որպես արտահանումային կողմնորոշում ունեցող, նա նշել է. «Սրանք այն ոլորտներն են, որոնք ունեն մրցակցային առավելություններ, և օտարերկրյա ներդրումների միջոցով մենք կարող ենք ավելացնել արտադրական ծավալները, ավելացնելով նաև իրացման ծավալներն արտաքին շուկաներում»:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դեպի Հայաստանի տնտեսություն օտարերկրյա զուտ ներդրումների ներհոսքը 2015 թվականին կրճատվել է 26,1%, մինչև 123.7 մլրդ դրամ կամ $ 255,6 մլն: Քանի որ փոփոխվել է օտարերկրյա ներդրումների գծով վիճակագրական հաշվետվության ձևաչափը, ԱրմԻնֆո գործակալության վարկանիշային ծառայության վերլուծաբանները հաշվարկել են այս ցուցանիշի անկման տեմպերի ենթադրվող դանդաղումը`2014 թվականի 34%-ից: Օտարերկրյա նորդրումների զուտ ներհոսքի մեջ ՕՈւՆ-ը կազմել է 70.4 մլրդ.դրամ կամ $145.6 մլն., 2015-ին կրճատվելով 39.9%:
Ըստ ոլորտների ներդրումների ծավալները (123.7 մլրդ դրամ, որից 70.4 մլրդ`ՕՈՒՆ) բաշխվել են հետևյալ կերպ. 45.66% (37.58% ՕՈՒՆ) – հանքահումքային արդյունաբերություն, 41,28% (80.86% ՕՈՒՆ) – էլեկտրաէներգիայի և գազի ոլորտ, 27,94% - օդային տրանսպորտ, 10.99% -մանրածախ առևտուրl, 10.12% (17.76% ՕՈՒՆ) - բուսաբուծություն և անասնաբուծության, 9,47% (16.5% ՕՈՒՆ) - ըմպելիքների արտադրություն, 5.56% (4.65% ՕՈՒՆ) - տուրիզմ, 4.58% (8.68% ՕՈՒՆ) - դեղագործություն, (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2015 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 483.75 դրամ / $ 1):
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխել էր Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` մինչև 2.25-2.5% աճ: Համաշխարհային բանկի հունվարի կանխատեսումով Հայաստանում տնտեսական աճը 2016-ին սպասվում է 2.5%: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD) իր կանխատեսումը բարձրացրել է մինչև դրական`2%: Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով Հայաստանի 2015 թ., տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի արագացում` 3.2-3.9%-ից մինչև 1.6-2.7%: ՀՀ 2016 թվականի պետբյուջեով ՀՆԱ աճն ամրագրված է 2.2%: