Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, (ՎԶԵԲ) Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, Հարևանության ներդրումային հիմնադրամի (ՀՆՀ) միջոցով ձեռնամուխ կլինի փոքր և միջին ձեռներեցության աջակցության 30 մլն եվրո գումարի ծրագրի իրագործմանը Հայաստանում: Ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՎԶԵԲ մամուլի ծառայությունից, ծրագիրը Հայաստանի համար EU4Business նախաձեռնության բաղադրիչ մասն է և նպատակաուղղված է ՓՄՁ սուբյեկտների մատչելիության բարելավմանը ներդրումային նախագծերի և տեխնիկական աջակցության համադրման հաշվին ֆինանսական աղբյուրների դիվարսիֆիկացման միջոցով: Ակնկալվում է, որ ծրագրի իրագործումը թույլ կտա էական ավանդ ներմուծել երկրում զբաղվածության մակարդակի բարձրացման, օտարերկրնա և ներքին ներդրումների ավելացման, կապիտալի շուկայի զարգացման, տնտեսական գործունեության թափանցիկության և տնտեսության դիվերսիֆիկացման մակարդակի բարձրացման գործում: Ինչպես ցույց է տալիս Ուղղակի ներդրումների հիմնադրամի աշխատանքի փորձը, դրա մուտքը ձեռնարկությունների կապիտալ թույլ է տալիս էապես բարձրացնել տեղական ընկերությունների արտադրողունակության և մենեջմենթի մակարդակը:
Նշենք, որ Հարևանության ներդրումային հիմնադրամը միավորում է Եվրահանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների կողմից անհատույց ֆինանսավորումը և եվրոպական պետական ֆինանսական հաստատությունների վարկերը: Հարևանության ներդրումային հիմնադրամի գործունեությունը նպատակաուղղված է էներգետիկայի, շրջակա միջավայրի և տրանսպորտի հիմնական հատվածներին, ընդ որում նաև աջակցություն է տրամադրվում ՓՄՁ և սոցիալական հատվածի ենթակառուցվածքների զարգացմանը:
Նշենք, որ ՎԶԵԲ 2015 թվականին ֆինանսավորել է 140 մլն դոլարի 14 ծրագիր, որը ռեկորդային գումար է Հայաստանում գործունեության 24 տարիներին: Հայաստանում ՎԶԵԲ գործունեության մեկնարկի պահից, այսինքն, 1992 թվականից ի վեր ներդրվել է 1.13 մլրդ դոլար` այնպիսի հատվածներում 148 ծրագրերի իրագործման համար, ինչպիսիք են ֆինանսական, կորպորատիվ ոլորտները, ենթակառուցվածքները, էներգետիկան: Ընդ որում այդ ներդրումների 88%-ն ուղղորդվել է մասնավոր հատված: