Արմինֆո. Ապրիլի 26-ին ՀՀ Կենտրոնական Բանկը հաստատեց «Ինեկոբանկե ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկե ՓԲԸ ընկերությունների միջև կնքված միացման պայմանագիրը: Ապրիլի 28-ին ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են Ինեկոբանկի մամուլի ծառայությունից:
Երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկե ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկե ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտե միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:
«Երկու բանկերի ինտեգրացիոն գործընթացներն արդեն մոտենում են ավարտին և 2016թ. մայիս ամսից միացյալ բանկը հանդես կգա «Ինեկոբանկե բրենդի ներքո: Երկու բանկերի ուժեղ կողմերի ինտեգրացիայի շնորհիվ Ինեկոբանկը ձեռք բերեց ավելի բարձրակարգ մասնագետներ, արդյունավետ ներքին գործընթացներ և գրավիչ պրոդուկտներ:
Ինեկոբանկն արդեն 2-րդ տարին անընդմեջ, հանդիսանալով հայաստանյան բանկերի մեջ բացարձակ առաջատարը կապիտալի և ակտիվների շահութաբերության ցուցանիշներով, ՊրոԿրեդիտ բանկի ձեռք բերումից հետո գրանցեց լուրջ հաջողություններ մի շարք ուղղություններով ևս: Միավորման առաջին իսկ արդյունքն եղավ Միկրո եւ ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար, այդ թվում՝ մասնաճյուղային ավելի լայն ցանցի միջոցով: Բանկի կապիտալը գործարքից հետո զգալիորեն աճեց՝ գերազանցելով ՀՀ ԿԲ կողմից սահմանված նվազագույն շեմը, որի ապահովման համար սահմանված էր վերջնաժամկետ մինչև 31.12.2016թ.-ըե, - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը:
2016 թվականի հունվարի 13-ի դրությամբ Ինեկոբանկի բաժնետերերն են Ավետիս Բալոյանը` 27,4% (բանկի խորհրդի նախագահ), Կարեն Սաֆարյանը` 23,67% (բանկի խորհրդի անդամ), EBRD` 22,7%, Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft` 9,58%, IFC` 7,1%, Վրույր Գրիգորյանը` 3,81%, Արամ Մանուկյանը, Վարդան Մանուկյանը և Նունե Գևորգյանը` 1,29-ական %, Աղավնի Զուռնաչյանը և Ալլա Բոյաջյանը` 0,92-ական %:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշիե համաձայն, 2015 թվականին Ինեկոբանկն ընդհանուր կապիտալն ավելացրել է 56%-ով, կանոնադրական կապիտալը` 85,1%-ով, ակտիվները` 48,1%, վարկային ներդրումները` 42%-ով, պարտավորությունները` 46,5%-ով, ժամկետային ավանդները` 77,1%-ով: 2015 թվականը բանկն ավարտել է 4.8 մլնդ դրամ զուտ շահույթով (3-րդ դիրքը շուկայում), որից 1.4 մլրդ ապահովվել է IV եռամսյակում` 12% աճով: Բանկի վարկային պորտֆելում 71%-ից ավելին բաժին է ընկնում տնտեսության վարկավորմանը, և շուրջ 29%` մանրածախ վարկավորում: Կորպորատիվ վարկավորման ծավալները բանկն ավելացրել է 56,8%-ով, իսկ մանրածախը` 19,3%-ով: ՓՄՁ վարկավորման գծով Ինեկոբանկը կտրուկ առաջադիմել է մինչև 3-րդ դիրք` 75.8 մլրդ դրամ ծավալով, 2015 թվին այն ավելացնելով 2 անգամ, ընդ որում աճը տեղի է ունցեել IV եռամսյակում` դեկտեմբերին ProCredit բանկի հետ միավորման շնորհիվ, որի ՓՄՁ լուրջ պորտֆելն անցել է Ինեկոբանկին: Ըստ արդյունավետության գործակցի Ինեկոբանկն առաջատար է. 2015 թվականի արդյունքներով կապիտալի շահութաբերությունն (ROE) ապահովելով 18,72% մակարդակում, իսկ ակիտվների շահութաբերությունը (ROA)` 3,06% մակարդկաում: (դրամի հաշվարկային փոխարժեքը 483,75 դր/$1). 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ինեկոբանկը 5-րդ դիրքն է զբաղեցնում ընդհանուր կապիտալի գծով` 42.1 մլրդ դրամ, 6-րդ դիրքը կանոնադրական կապիտալի գծով` 22.3 մլրդ, 7-րդ դիրքը ակտիվների և պարտավորությունների գծով` 226.8 մլրդ և
184.7 մլրդ համապատասխանաբար, 5-րդ դիրքը կուտակված շահույթի գծով` 14.7 մլրդ, 2-րդ դիրքը զուտ շահույթի գծով` 1.2 մլրդ դրամ: (դրամի հաշվարկային փոխարժեքը 480,79 դր/$1):
1996թ.-ին հիմնադրված «Ինեկոբանկե ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը անհատ հաճախորդների, Միկրո և ՓՄՁ ոլորտի հաճախորդների համար՝ սպասարկելով 200.000-ից ավելի անհատ և 9000-ից ավելի բիզնես հաճախորդների: Առաջին բանկն է Հայաստանում, որ ներդրել է ապառիկ առևտրի վարկավորման ծառայությունը՝ խթանելով սպառողական ապրանքների շուկայի զարգացմանը: Համագործակցում է 30-ից ավելի միջազգային ներդրողների հետ: