Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016 14:17
Նաիրա Բադալյան

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է բարձրացնել աշխատանքի դիմաց վարձատրության նվազագույն չափը

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է բարձրացնել աշխատանքի դիմաց վարձատրության նվազագույն չափը

Արմինֆո. Ապրիլի 28-ին Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել 2016 թվականի հուլիսի 1-ից  աշխատանքի դիմաց վարձատրության նվազագույն չափը նրեկայիս 55 հազար դրամից մինչև 65 հազար դրամ բարձրացնելու վերաբրեյալ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծին:

Ինչպես հաղորդել է աշխատանքի և սոցիկալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը բխում է կառավարության ռազմավարարության միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներից: 2013-2015թթ. միջնաժամկետ ծրագրի շրջանակում նվազագույն աշխատավարձը բարձրացվեց 32,5 հազար դրամից մինչև 55 հազար դրամ, նշել է նա:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Ասատրյանը, 2016 թվականի հուլիսի 1-ից ենթադրվում էր նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչև 60 հազար դրամ, սակայն ներկայիս տնտեսական ցուցանիշների հետևանքով այդ խնդրի իրագործումը հետաձգվել է: Նախարարի ասելով, օրինագծի ընդունումը կհանգեցնի լրացուցիչ բյուջետային ծախսերի, առնվազն` 13 մլրդ դրամ: «Հաշվի առնելով վերն ասվածը` կառավարությունը դեմ է օրինագծի ընդունմանը», - եզրափակել է նախարարը: