Արմինֆո.Կառավարության որոշմամբ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սանիրե ընկերությանը տրվել է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն:
Հիմնավորման համաձայն՝ 2015թ. սեպտեմբերից վերսկսվել է ծրագրի ֆինանսավորումը և շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների մատակարարումները: Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 24 ամսում: Այն հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը: