Արմինֆո. Չնայած ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությանը՝ ՀՆԱ աճի տեմպերի ՀԲ կանխատեսումը մնում է անփոփոխ՝ 1,9-2%: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀամաշխարհայինբանկիհայաստանյանգրասենյակիղեկավարԼորաԲեյլին:
Նրա խոսքով, 2016 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի տնտեսությունն սկսեց ավելի դինամիկ տեմպերով զարգանալ: Բայց հաշվի առնելով, որ տարվա առաջին ամիսներն անմիջականորեն կապված են սեզոնայնության գործոնների հետ՝ ՀԲ-ն առայժմ չի կարող կանխատեսել երկրի ՀՆԱ աճի տեմպերն ընթացիկ տարվա մնացած ամիսների համար:
Պատասխանելով տնտեսության աճի վրա գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման ազդեցության հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին՝ ԼորաԲեյլիննշել է, որ էներգակիրների գների իջեցումն, անշուշտ, դրական կանդրադառնա սպառողների վրա: Սակայն, տնտեսությունում էլեկտրաէներգիայի գինը բավական փոքր մաս է կազմում ընդհանուր ծախսերում, որոնք իրականացնում են ընկերությունները: Նրա խոսքով, Համաշխարհային բանկն ուսումնասիրություններ են իրականացվում այն շուկաներում, որոնցից կախված է Հայաստանը: Օրինակ՝ շատ հնարավոր է, որ առաջիկա 3-6 ամսում նոր միտումներ արձանագրվեն ՌԴ և Եվրամիության հարաբերություններում, ինչի արդյունքում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն: Իսկ դա, ինչպես նշել է ԼորաԲեյլին, կբարելավի Ռուսաստանի տնտեսական վիճակը և, որպես հետևանք, դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Նա հիշեցրել է նաև, որ անցած տարին հաջող էր Հայաստանի գյուղատնտեսության համար, ինչն ազդել է նաև երկրի ողջ տնտեսության վրա: Սակայն, ընթացիկ տարվա մարտին եղանակային վատ պայմանները կարող են բացասաբար ազդել ոչ միայն մրգերի արտադրության, այլ նաև՝ երկրի ՀՆԱ-ի վրա:
Նշենք, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016 թվականի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 5.5%, միևնույն ժամանակ, արտահանումն աճել է 26.3%, իսկ ներմուծումն ընկել է 15.9%: 2015-ի մարտի համեմատ 2016-ի մարտին տնտեսական ակտիվությունն աճել է 6.6%, իսկ միայն մարտին`13.8%: Մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-մարտին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 2.5%, մարտին` 2014-ի մարտի համեմատ`2.1%, իսկ միայն մարտին` 13.1%: Համեմատության համար նշենք, որ 2014-ին տնտեսական ակտիվությունը հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել էր 8.7%, իսկ միայն մարտին`14.6%: