Արմինֆո. Հայաստանում գործող տնտեսական մոդելը ծնում է կոռուպցիա և բարենպաստ պայմաններում ստեղծում դրա տարածմանը: Այս մասին ապրիլի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբի և Kondard Adenauer Stiftung ընկերության նախաձեռնոթւյամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավար Վարուժան Օկտանյանը:
Փորձագետը նշել է, որ կոռումպացվածության մակարդակով 2015 թվականին Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցրել է 67 տեղը, իսկ ԵԱՏՄ երկրների շարքում ունի լավագույն ցուցանիշները: Բայց այս միւտումը նա չի համարում դրական, քանի որ հետխորհրդային տարածաշրջանն այս չափանիշներով առաջատար դիրքերում է:
Կոռուպցիայի կարգավորման և վերացման հաջող մոդել է փորձագետը համարում Սինգապուրի մոդելը, անվանելով այն «Սինգապուրյան երևույթ», միաժամանակ պարզաբանելով, որ այդ մոդելը կոռուպցիայի և մոնոպոլիանեի դեմ պայքարը ենթադրում է իրականացնել տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև կոռուպցիոն գործընթացներում ներգրավված քաղաքացիների բանտարկությոնների և մահապատիժների միջոցով:
«Մեզ անհրաժեշտ է իրականացնել տնտեսական խորը բարեփոխումներ, որպեսզի վերջ տրվի մոնոպոլիաներին և դրա հետ քաղաքական բիզնես-վերնախավի սերտաճմանը, ինչպես նաև այդ պայքարի կարևորագույն տարր է հանդիսանում դատական անկախ համակարգը»,-ասել է Վ.Օկտանյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: Փորձագետը նաև նշել է, որ այդ միջոցառումները հանդիսանում են քաղաքական ուժեղ կամքի դրսևորում, ինչը Հայաստանում, ցավոք, բացակայում է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Վ.Օկտանյանը նաև նշել է, որ ըստ Global Corruption Barometer միջազգային կազմակերպության վերջին հետազոտությունների (2013թ.), Հայաստանի 12 ոլորտներից բարձր կոռումպացվածությամբ աչքի են ընկնում` դատական համակարգը, պետածառայությունը և առողջապահությունը: Միևնույն ժամանակ, փորձագետը հավելել է, որ հաջորդ դիտարկումների արդյունքները կհրապարակվեն 2016 թվականի հունիսին:
Ընդհանուր առմամբ բացասական գնահատելով կոռումպացվածության մակարդակը Հայաստանում, փորձագետը նշել է, որ 2003 թվականից բարենպաստ փոփոխություններ կամ ձեռքբերումներ չեն եղել մոնոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը բացատրվում է Հայաստանում քաղաքական կամքի բացակայությամբ, դրա համար էլ նա հրաժարվել է դառնալ կոռուպցիայի դեմ պայքարի Խորհրդի անդամ:
Նշենք, որ Transparency international-իԿոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 2014 թվականին 135 երկրների մեջ զբաղեցրել է 96 տեղը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ Հայաստանի համար շարունակում է լուրջ պրոբլեմ հանդիսանալ կոռուպցիան, որը խոչընդոտում է ոչ միայն երկրի ընդհանուր զարգացմանը, այլ նաև սպառնալիքներ ստեղծում ազգային անվտանգությանը, քանի որ կոռուպցիոն սխեմաների միջոցով արտաքին ուժերը ձեռք են բերում երկկրի կառավարմանը ներգրավվելու հնարավորություն: «Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրային և ներդրումային համարեբերությունների զարգացմանը: Սակայն, ամերիկյան ներդրումների ներգրավման համար ներդրողները պետք է իմանան, որ մտնում են միջավայր, որտեղ բոլորին վերաբերվում են միատեսակ, որտեղ չկա անբարեխիղճ մրցակցություն, իսկ պետական ծառայությունները հավասարաչափ մատչելի են բոլորին»,-նշել է դեսպանը: Ըստ դեսպանի, եթե ՀՀ Կառավարությանը կից Հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այդ խնդիրները, ապա դա կվնասի դեպի երկիր ներդրումների ներգրավմանը: