Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընդգրկվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում` պետական բյուջե վճարելով մոտ 889,5 մլն դրամ, այդ ցուցանիշով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցանկում, իսկ հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը: Այդ մասին Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գովազդի և հասարակության հետ կապերի բաժնից: հղում կատարելով Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքների մասին հրապարակված տվյալներին:
1000 խոշոր հարկատուների ցուցակում են Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնց մասնաբաժինը վճարված հարկերի մասնաբաժնում հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 5.9%: Ընդհանուր առմամբ, 1000 խոշորագույն հարկատուները 2016 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեին են վճարել ավելի քան 156,5 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի բանկային համակարգը պետբյուջեին է վճարել է 41.4 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը` 10%: Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայստանի խոշորագույն հարկատուների առաջին արյուրյակում են, 2015-ի տվյալներով, երկրի 13 բանկերը, այդ թվում նաև Համահայյկական բանկը, 2014-ի 11 բանկի փոխարեն: Դրանց թվում առաջատար հնգյակում են`Ամերիաբանկը, ՎՏԲ Բանկ-Հայաստանը, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը և Հայբիզնեսբանկը: 2015 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը, հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը, վճարելով 4.453 մլրդ դրամի հարկեր, այդ թվում` 3.819 մլրդ դրամի շահութահարկը և եկամտահարկ:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ է դարձել 2004 թվականի ապրիլից: Ներկայումս Ռուսաստանում երկրորդ խոշորագույն ՎՏԲ Բանկը տիրապետում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերին: Իր հիմնական ցուցանիշներով Բանկն ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում, ունի 67 մասնաճյուղ, որոնց միջոցով իր ներկայությունն է ապահովում երկրի բոլոր մարզերում: