Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր պորտֆելում 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 54% (5.2 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`46% (4.4 մլրդ դրամ): Ընդ որում, մանրածախ ապահովագրական շուկայի տարողունակությունը տարեկան կտրվծաքով կրճատվել է 19.7%, մինչև 25%, իսկ կորպորատիվի մասնաբաժինն ավելացել է 12.9%, մինչև 27.8%: Նախքան ԱՊՊԱ-ի և բյուջետային աշխատողների պարտադիր բուժապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը զգալիորեն գերազանցում էր մանրածախին:
Մանրածախ ապահովագրությունը գերիշխում է ապահովագրողների մեծ մասի պորտֆելներում, բացի «ԻՆԳՈ Արմենիա» և «ՍԻԼ Ինշուրանս» ընկերություններից: Միևնույն ժամանակ, ամենամեծ անհամաչափությունը մանրածախ և կորպորատիվ ապահովագրության միջև արձանագրվել է «ՌԵՍՈ» ընկերությունում - 81.3% և 18.7%: «Արենիա Ինշուրանսի» մոտ մանրածախ ապահովագրական մասնաբաժինը կազմում է 68.1%, «Նաիրի Ինշուրանսում» - 54.3%, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում - 53.1%, «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում - 47.9%, իսկ «Սիլ Ինշուրանսում» - 44.7%:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում մանրածախ հաճախորդներին իրականացված հատուցումները կազմել են 65,9% կամ 2,4 մլրդ դրամ, կորպորատիվ հաճախորդներինը` 44,1% կամ 1.3 մլրդ դրամ: Ընդ որում, իրավաբանական անձանց վճարված հատուցումները մեկ տարի առաջ 61%-ից դանդաղել էին մինչև 35%, իսկ ֆիզիկական անձանց հատուցումները 30% - ից արագացել էին մինչև 32%:
Վերաապահովագրությանն ուղղված պրեմիաների կառուցվածքում կորպորատիվի մասնաբաժինը կազմել է 92.9% կամ 689.3 մլն դրամ (տարեկան աճը`19%), իսկ մանրածախի մասնաբաժինը`7.1% կամ 52.9 մլն դրամ (տարեկան անկումը`29%):
(ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31.03.16թ. կազմել է 480.79 դրամ / դոլար):
Հայաստանի ապահովագրողները մեկ տարում կնքել են 285422 ապահովագրության պայմանագիր, տարեկան աճը`9,4%: Այսպիսով, 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ գործող ապահովագրական պայմանագրերի թիվը կազմել է 636398, տարեկան աճը`7,8%: Պայմանագրերի թվում, ըստ դասերի, առաջատարն է ԱՊՊԱ –ն, առաջին եռամսյակում կնքվել է 2174 հազար պայմանագիր, որի գործող պայմանագրերի թիվն ապրիլի 1-ին հասել է 419.6 հազարի: Կամավոր տեսակներից ավելի պահանջված է դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որով առաջին եռամսյակում կնքվել է 28.6 հազար պայմանագիր, իսկ գործող պայմանագրերն ապրիլի 1-ին հասել են 108.8 հազարի: ԱՊՊԱ հատվածում պայմանագրերի թվով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան» (մոտ 128,6 հազար և ապրիլի 1-ի դրությամբ 67 հազար գործող պայմանագրեր, կնքված առաջին եռամսյակում), իսկ դժբախտ պատահարներից ապահովագրության գծով առաջատարն է «ՌԵՍՈ» ընկերությունը (75,04 հազար պայմանագիր, ապրիլի 1-ին գործող 20.2 հազար պայմանագիր):
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք գործում են ապահովագրության 19 դասերից 17-ով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրության: Ապահովագրական 16 դասերով է աշխատում «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը, 15 դասերով`«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, 11 դասերով`«Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և «ՌԵՍՈ» ընկերություններտ, իսկ 10 դասերով` «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: