Արմինֆո.ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը, միաժամանակ ԻՆԵԿՈԲԱՆԿԻ կանոնադրությունը գրանցելով նոր խմբագրությամբ, որի համաձայն «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է 2016 թվականի մայիսի 10-ին, ՀՀ ԿԲ Խորհրդի նիստում: նույն որոշմամբ նաև ուժը կորցրած է ճանաչվել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան:
Աղբյուրի համաձայն, ՀՀ ԿԲ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից կամ մայիսի 10-ից:
Աղբյուրի համաձայն, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն որոշում էին կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր, և ԿԲ խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել և գրանցել էր «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:
Նշենք, որ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ միացման առաջին փուլն ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ դեկտեմբերի 16-ին ՎԶԵԲ-ը գրանցվել է որպես բաժնետեր: Երկրորդ փուլը կրում էր տեխնիկական բնույթ: ԻՆԵԿՈԲԱՆԿԻ կապիտալին ՎԶԵԲ-ի միանալուց հետո Բանկի մեծամասնական բաժնետերերին մասնաբաժինները բախխվեցին հետևյալ կերպ`երկու խոշոր բաժնետերերի - Ավետիս Բալոյանի և Կարեն Սաֆարյանի ընդհանուր մասնաբաժինը կազմեց 51%-ից մի փոքր ավելի (նախկին` 65.57%-ի համեմատ), ՎԶԵԲ-ի մասնաբաժինը կազմեց 22,7%, իսկ մյուս բաժնետերերի` DEG և IFC մասնաբաժինը նվազեց: Արդյունքում, բանկի կապիտալում ներկայումս իրանց մասնաբաժիններն ունեն 11 բաժնետերեր: ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ակտիվները 2015 թվականին աճել են 48%, մինչև 236.6 մլրդ դրամ, որտեղ վարկային ներդրումները կազմել են ավելի քան 65% (154.7 մլրդ դրամ): 2016 թվականի սկզբին ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը (ըստ IFRS) հասավ 40,7 մլրդ դրամի, ԿԲ նորմատիվը գերազանցելով ավելի քան 10 մլրդ.դրամով: 2015 թվականն ԻՆԵԿՈԲԱՆԿԸ եզրափակել է 4,8 մլրդ դրամ զուտ շահույթով, տեղ գրավելով առաջատարների եռյակում: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի բանկային շուկայի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկը: ՊրոԿրեդիտ Բանկը, որը Հայաստանի բանկային շուկայում գործում էր 2008 թվականի փետրվարի 5-ից, առաջնորդվում էր ProCredit Holding AG-ի վարկային քաղաքականությամբ և մասնագիտանում էր փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման հատվածում: Երկու բանկերի միավորման առաջին արդյունքը եղավ բացառապես առաջատար դիրքերի զբաղեցնումը միկրո և ՓՄՁ վարկավորման շուկայում, ինչը հիմքեր ստեղծեց տրամադրվող ծառայությունների որակն էապես բարձրացնելու համար: