Արմինֆո. Հայաստանի նոր Հարկային օրենսգրքի մշակումը կառավարության և հանրության լուրջ ձգտումն է դեպի բնակչության կյանքի որակի բարձրացումը: Այս մասին մայիսի 11-ին, Տնտեսական լրագրողների ակումբի և Kondard Adenauer Stiftung ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
Նրա խոսքով, Հարկային օրենսգրքի փոփոխությունները կրում են համալիր բնույթ: «Անկախության հաստատումից հետո Հայստանում ընդունվել են բազմաթիվ օրենսդրական ակտեր, որոնք ներդրվել են կառավարման զանազան մարմինների կողմից, զանազան դոնորների աջակցությամբ: Վերջնական արդյունքում, գործընթացների օպտիմալացման համար դրանք, այսպես կոչված, միավորման կարիք ունեն, քանի որ անորոշություններ էին ստեղծում տնտեսվարող սուբյեկտներին, ինչպես նաև բացասական հետևանքներ ստեղծելով երկրին»:
Նշելով, որ հարկային փաստաթղթի մշակման գործընթացում ԱՄՀ հանդես է եկել որպես խորհրդատու, Սանչեսը նշել է, որ հարկային օրենսգիրքը կնպաստի հարկերի հավաքման ավելացմանը, կբարձրացնի թափանցիկության մակարդակը պետական, մասնավոր և հարկային հատվածների միջև, ինչպես նաև, ըստ Սանչեսի, Հայաստանի հարկային համակարգը կհամապատասխանեցնի միջջազգային ստանդարտներին: ԱՄՀ ներկայացուցիչը չի բացառել նաև հետագա փոփոխությունները նոր փաստաթղթում, բայց հույս է հայտնել, որ միջնաժամկետ հեռանկարում նոր օրենսգիրքը կկիրառվի: «Կարծում եմ, որ նոր օրենսգիրքը կբարձրացնի նաև արդարության մակարդակը հարկային համակարգում և հնարավորություն կընձեռի իրականացնել անհրաժեշտ ծախսերը»,-հավելել է նա:
Իր հերթին, Հայաստանի ՓՄՁ ոլորտի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, նշելով, որ փաստաթղթի մշակման գործընթացում Ասոցիացիայի առաջարկների 80%-ն ընդունվել է ուշադրության, հավելել է, որ հարկային նոր օրենսգրքի շրջանակներում կստեղծվի միասնական հարկային հաշիվ, որը կլուծի գերավճարների կուտակման պրոբլեմը: Նա նաև ընդգծել է հարկային նոր փաստաթղթի հավասարակշռվածության կարևորությունը:
Նշենք, որ ձեռնարկատիրական հատվածն ապահովոըւմ է ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերի ընդամենը 6%-ը, մինչդեռ ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ կառուցվածքում կազմում է 43%: