Արմինֆո. Ալինա Հովհաննիսյան: «Իմ ֆինասների ամիս - 2016ե ծրագրի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ի աշխատակիցները այցելել են «ԱՅԲե ավագ դպրոցը, որտեղ բարձր դասարանցիների մոտ բաց դաս են անցկացրել «Հայաստանի ֆինանսական համակարգըե թեմայով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Բանկի աշխատակիցները աշակերտական լսարանին ծանոթացրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, նրա հիմնական ինստիտուտների և դրանց գործառույթների հետ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բանկային ոլորտին, մանրամասն նկարագրվել են բանկերի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց առանձնահատկությունները: ԱՅԲ-ի աշակետներին թեման չափազանց հետաքրքրեց և հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների ձևաչափով:
Առէկսիմբանկի Աշխատակազմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Մաթևոսյանի խոսքերով, «ԱՅԲե դպրոցում բաց դասը հանրապետության դասավանդողների և աշակերտների համար «Իմ ֆինասների ամիս - 2016ե ամենամյա ծրագրի շրջանակում տեղի ունեցող մեր վերջին հանդիպումներն էին: «Այսպիսով, մեկամսյա ակցիայի ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ, բաց դասեր ենք անցկացրել մայրաքաղաքի «ԱՅԲե դպրոցում, ինչպես նաև Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքներում: Դատելով տրված հարցերի թվից, թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել ընկնդիրների շրջանում և շատ գոհ ենք հանդիպումների արդյունքներից: Հուսով ենք, որ նման հանդիպումները ավանդական կդառնանե,- եզրափակել է Գ.Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ «Իմ ֆինասների ամիս - 2016ե ծրագիրն ՀՀ Կենտրոնական բանկի օժանդակությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության և իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել նրանց ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին: