Արմինֆո.«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն անցկացնում է ակցիա ոսկու գրավով ապահովված վարկերի տրամադրման պայմանների շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցնի բանկի մամուլի ծառայությունից, 3-ից 6 ամիս մարման ժամկետով` վարկի ողջ ժամկետի համար հաշվարկվելիք տոկոսագումարները ամբողջությամբ նախապես վճարվելու պայմանով վարկերի դեպքում վարկի տրամադրման միանվագ վճար չի գանձվում: Ակցիան գործում է մինչև 2016թ. հունիսի 30-ը:
ԱրմԻնմֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ռենքինգիե տվյալների համաձայն,
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբիե ընդհանուր վարկային պորտֆելում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ լոմբարդային վարկերի բաժինը հասել է 4,3%-ի կամ 3.1 մլրդ դրամի` ապահովելով տարեկան 17,2% աճ: Իսկ բանկի մանրածախ վարկային պորտֆվելում լոմբարդային վարկերի բաժինը գերազանցում է 25%-ը:
Նշենք, որ 1998 թվականին հիմնադրված «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ միանձնյա սեփականատերը «Գազպրոմբանկե ԲԲԸ-ն է, որը Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակում է: