Արմինֆո. Fitch գործակալության կողմից Ամերիաբանկի վարկային վարկանիշի կանխատեսման բարելավումը` «Բացասականից» դեպի «Կայուն», ոչ մի կապ չունի ՓՄՁ վարկավորման նպատակով DEG-ից ներգրավված 20 մլն.դոլար վարկի հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը, բանկի պատմության մեջ այդ երկու իրադարձությունները վերջերս տեղի ունեցան զուգահեռաբար:
«DEG-ի հետ պայմանագրին մենք պատրաստվում էինք 3 ամիսների ընթացքում: Ընդ որում, երկու իրադարձություներն էլ, անկասկած, ցուցադրում են դրական միտումներ, հետագայում զգալի արդյունքների հասնելու առումով»,-հավելել է Գ.Թառումյանը:
Նա հիշեցրել է, որ Ամերիաբանկի և DEG Եվրոպական խոշորագույն ֆինանսական կազմակերպության հետ 20 մլն.դոլարի վարկային պայմանագիրը`ՓՄՁ ֆինանսավորման նպատակով, ստորագրվել է մայիսի 12-ին, Լոնդոնում: Միևնույն ժամանակ, օրերս Fitch վարկանիշայինգործակալությունը հաստատել է Ամերիաբանկի վարկային վարկանիշը «B+» մակարդակում, իր կանխատեսումը վերանայել`«Բացասականից» դեպի «Կայուն»: Վարկանիշի հաստատումը և կանխատեսման բարելավումը Fitch-ը պայմանավորել է ֆինանսական լուրջ ցուցանիշներով, իրացվելիության զգալի պահուստներով, վերաֆինանսավորման կառավարելի ռիսկերով և բարձր հեղինակությունով: Fitch-ը կարևորել է, որ Ամերիաբանկը, չնայած կոշտ մրցակցությանը բանկային հատվածում, շուկայի առաջատարն է վարկավորման ծավալներով (շուկայի 14.8%-ը), առևտրի ֆինանսավորման ծավալով, հաճախորդների հանդեպ պարտավորություններով (15%-ը շուկայում): Fitch-ն ակնկալում է, որ Ամերիաբանկը կպահպանի առաջատարի իր դիրքը և կարող է դիմակայել արտաքին աղբյուրներից հայկական շուկայի վրա ցուցաբերվող ճնշումներին: Բացի այդ, Fitch զեկույցում նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Եվրոբանկից ստացված 30 մլն.դոլարի հաշվին Ամերիաբանկը ձեռք է բերել բավականաչափ եկամտաբերություն և կապիտալի զգալի պահուստ:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկն ամբողջական լուծումներ է տրամադրում կորպորատիվ, մանրածախ և ներդրումային բանկինգի ոլորտներում, ինչպես նաև շարունակում է ներդրումներ կատարել առաջատար տեխնոլոգիաներում և հաճախորդների սպասարկման համակարգում: Ամերիաբանկը հատուկ մրցանակներն են` Euromoney-ից (2014 թ., 2012 թ., 2011 թ.), Global Finance-ից (2015 թ., 2013 թ., 2012 թ.), The Banker/FT-ից (2015 թ., 2013 թ., 2010):
Նշենք, որ DEG Եվրոպական խոշորագույն ֆինանսական կազմակերպությունը հանդիսանում է KfW Bankegruppe անդամ և մասնագիտանում է զարգացող երկրների և անցումային տնտեսություն ունեցող երկրների մասնավոր հատվածների ներդրումների ոլորտում: