Արմինֆո. ՎԶԵԲ-ից ներգրավված 30 մլն.դոլարն Ամերիաբանկն ուղղել է կապիտալի համալրմանը: Այս մասին մայիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:
Նրա խոսքով, կապիտալի համալրումը զգալիորեն կմեծացնի վարկավորման հնարավորությունները և 2016 թվականին կապիտալի համարժեքության մակարդակը կհասցնի 15%-ի: Բանկի կապիտալին ՎԶԵԲ 20% ներգրավումով և ընթացիկ ներարկումների հաշվին Ամերիաբանկը կարողացավ առաջատարը դառնալ նաև կանոնադրական կապիտալի չափերով, միաժամանակ Հայաստանի բանկային շուկայի առաջատարը լինելով նաև ակտիվների, վարկերի, պարտավորությունների, ինչպես նաև ժամկետային և ցպահանջ վարկերի ծավալներով: ՎԶԵԲ հետ Ամերիաբանկը համագործակցում է 2010 թվականից և մինչ օրս Եվրոբանկից արդեն ստացել է առևտրի ֆինանսավորման (TFP ֆոնդի միջոցով), ՓՄՁ և էներգախնայողության նախագծերի գծով ֆինանսավորում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, Ամերիաբանկի կապիտալի համարժեքության մակարդակը 2016 թվականի ապրիլի 1-ին հասել է 18.7%-ի (պահանջվող նորմատիվը`12%), և այդ ցուցանիշով բանկը գտնվում է առաջատարների տասնյակում: Ամերիաբանկը շուկայի առաջատարն է վարկային ներդրումների - 317 մլրդ դրամ ($ 659,2 մլն) ծավալով, 2015-ին ավելացնելով` 12.4%: Բանկն առաջատարն է նաև կորպորատիվ վարկային պորտֆելով - 272.3 մլրդ դրամ ($ 566,4 մլն), գերազանցելով 2014-ի ցուցանիշը 13.2% -ով: Բացի այդ, Ավելին, Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև ակտիվների, պարտավորությունների, ինչպես նաև ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալներով: 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ, միջազգային հեղինակավոր կառույցների հետհամագործակցության շրջանակներում, Ամերիաբանկն ընդհանուր հաշվով ներգրավել է 345 մլն.դոլարի ֆինանսավորում: Ամերիաբանկի բաժնետոմսերի 80% սեփականտերն է Ameria Group CY Ltd-ն:
Նշենք, որ 2015 թվականին ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր` 140 մլն.դոլար գումարով, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում նրա գործունեության 24 տարիների ընթացքում: Սկսած 1992 թվականից, երբ իր գործունեությունն սկսեց Հայաստանում, ՎԶԵԲ-ը ներդրել է 1.13 մլրդ.դոլար, իրականացրել 148 ծրագիր` ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում: Ընդ որում, այդ ներդրումների 88% -ն ուղղվել է մասնավոր հատվածին:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկն ամբողջական լուծումներ է տրամադրում կորպորատիվ, մանրածախ և ներդրումային բանկինգի ոլորտներում, ինչպես նաև շարունակում է ներդրումներ կատարել առաջատար տեխնոլոգիաներում և հաճախորդների սպասարկման համակարգում: Ամերիաբանկը հատուկ մրցանակներն են` Euromoney-ից (2014 թ., 2012 թ., 2011 թ.), Global Finance-ից (2015 թ., 2013 թ., 2012 թ.), The Banker/FT-ից (2015 թ., 2013 թ., 2010):