Արմինֆո. Յուքոմ ընկերությունը գործարկել է ռոումինգի նոր ծառայության մասին, որը կգործի ԵԱՏՄ անդամ երկրներում (Բելարուս, Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
Նոր ծառայության շրջանակներում Յուքոմի բաժանորդների համար սահմանվել են հետևյալ սակագները. մուտքային զանգերի, դեպի Հայաստան զանգեր և տեղական զանգերի համար – 250 դրամ/րոպե, միջազգային զանգերի համար – 2200 դրամ/րոպե, SMS-հաղորդագրությունների համար – 100 դրամ, շարժական ինտերնետի համար – 250 դրամ/ՄԲ:
Նշենք, որ Ռուսաստանում MegaFon ընկերության հետ գործող ռոմինգի շահավետ առաջարկը կմնա անփոփոխ: Գործող սակագներին մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում` www.ucom.am:
Հիշեցնենք, որ հայկական «Յուքոմ» ընկերությունը(Universal Communications) հիմվել է 2007 թվականին: «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |