Հինգշաբթի, 19 Մայիսի 2016 18:07
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2 անգամ մեծացրել է տրամադրված վարկերի քանակը

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2 անգամ մեծացրել է տրամադրված վարկերի քանակը

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016 թվականի առաջին եռամսյակի վարկավորման ծավալի ցուցանիշները: 2016 թվականի մարտի 31-ի դրությամբ`1-ին եռամսյակի ընթացքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսին տրամադրել է մոտ 54 800 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18 743 մլն ՀՀ դրամ, ինչն, իր հերթին, 2 անգամ գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թ.-ի 1-ին եռամսյակի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկային պորտֆելն ընդգրկում է մոտ 185 000 տրամադրված վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 93 507 մլն ՀՀ դրամ:

 

Մանրածախ բիզնեսի վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմնական ուղղություններից է: Բանկը վարում է հավասարակշռված և ճկուն վարկային քաղաքականություն՝ առաջարկելով հաճախորդներին տարբեր վարկատեսակներ: Ձեռք բերված արդյունքը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հայաստանի վարկավորման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է առաջատար դիրքերից մեկը, ասված է բանկի հաղորդագրութնա մեջ։

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական վարկանիշի, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայասան Բանկն իր վարկային պորտֆելով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում, ապահովելով 194.8 մլրդ. դրամ ծավալ (բանկի ակտիվների մոտ 62% -ը), որիավելի քան 41% -ը կազմումէմանրածախ վարկավորումը: Սպառողական վարկերիպորտֆելովբանկըգտնվումէառաջատարբանկերիեռյակում, ապահովելով64 մլրդ դրամ ծավալ, որիմասնաբաժինը, կազմումէբանկիմանրածախ վարկավորմանպորտֆելիավելիքան79% -ը:

 

Նշենք, որ«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թվականիապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-նհանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկայումսբանկն ունի մասնաճյուղային ամենալայն ցանցը ողջ երկրում`67 մասնաճյուղ: 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.01.2021
RUB6.890.03
USD518.16-0.10
EUR628.06-0.43
GBP711.593.80
CAD407.130.59
JPY49.92-0.02
CNY80.130.21
CHF583.190.35



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000