Արմինֆո.Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման ռիսկերի գնահատումը լիովին համարժեք է բնակարաննի ձեռքբերման պայմանագրերի պայմաների մեղմմանը: Մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ տնօրեն Հայկ Ոսկանյանը, նշելով, որ վարկի մարման ժամկետի երկարաձգումը վտանգավոր է տոկոսադրույքների գերավճարների առաջացման առումով:
Գործող տոկոսադրույքերի իջեցման առումով նա նշել է. «Եթե մեղմենք հիփոթեքային վարկավորման պայմանները և պայմանագրեր կնքենք բոլոր նրանց հետ, ովքեր բնակարան գնելու կամ պայմանները բարելավելու կարիք ունեն, ապա մենք չմարված վարկերի մասնաբաժինը կհասցնենք 20%-ի, ինչը, իմ կարծիքով, նպատակահարմար չէ»: Այս համատեքստում նա նշել է, որ հիփոթեքային պայմանագրերի գործող պայմանները հանդիսանում են երկրի ֆինանսաական համակարգի կայունության գրավականը:
Ըստ Ոսկանյանի, Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի միջին չափը կազմում է 8.3 մլն.դրամ, 12.7% միջին տոկոսադրույքով: Նա նշել է, որ 2015-ին որոշում ընդունվեց ավելացնել հիփոթեքային վարկերի առավելագույն չափը` 20-ից մինչև 25 մլն.դրամ, ինչի շնորհիվ ընկերությունը 2015-ի արդյունքներով վարկավորման ծավալներն ավելացրեց 1.7 մլրդ.դրամով, տարին եզրափակելով 28% աճով:
Նա նշել է, որ 7 տարիների գործունեության ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորման միջոցով տրամադրել է 60 մլրդ.դրամի վարկեր, այդ թվում, 65%-ը Երևանում:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՀԸ վերաֆինանասավորվծ վարկերը կազմել են 40.3 մլրդ.դրամ, տարեկան աճը` 17.7%: Ընկերության ակտիվները կազմել են 40.7 մլրդ.դրամ (վարկային նեդրումները` 99%), ընդհանուր կապիտալը կազմել է 18.4 մլրդ.դրամ, եռամսյակի զուտ շահույթը` 317.4 մլն.դրամ, տարեկան աճը` 33%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի Ֆինանսական վարկանիշի, Հայաստանի բանկերի միագումար վարկային պորտֆելում հիփոթեքային վարկավորման մասնաբաժինը 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել է 8.1%, նախաճգնաժամային 12,4%-ի փոխարեն (2008-ի ապրիլի 1-ին): Բանկային համակարգում հիփոթեքային վարկերի ծավալը նույն ամսաթվի դրությամբ կազմել է 175.1 մլրդ դրամ կամ 371,6 մլն.դոլար, տարեկան աճը` 20,2%: Համեմատության համար նմաշենք, որ նախաճգնաժամային փուլում բանկերի հիփոթեքային պորտֆելը եռամսյակում աճել էր տարեկան կտրվածքով ավելի քան 2 անգամ, իսկ եռամսյակային աճը կազմել էր 11%: Հիփոթեքային շուկայի աշխատում է բոլոր բանկերը, առանց բացառության: Նրանց հետ այս հատվածում մասնագիտանում նաև չորս հիփոթեքային վարկային ընկերություններ`Առաջին հիփոթեքային ընկերությունը, «Ֆիդեսը», «Ազգային Հիփոթեքային Ընկերությունը» և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ընկերությունը, ընդ որում, վերջին երկուսը նախագտեսված են հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նպատակով: Նշված 4 վարկային ընկերությունների հետ միասին ընդհանուր հիփոթեքային վարկային պորտֆելը ֆինանսական շուկայում կազմել է 274 մլրդ դրամ կամ 581,4 մլն.դոլար: Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքերը 2008-2014 թվակններին միջին հաշվով նվազել են` 16% -ից մինչև 12%, ընդ որում, մինչև ճգնաժամն ավելի թանկ արժեքով հիփոթեքային վարկերն այժմ գրեթե հավասարվել են դրամայինների հետ: