Արմինֆո. 2017 թվականն անցումային կլինի Հայաստանի անշարժ գույքի շուկայի զգալի աշխուժացման առումով: Մայիսի 19-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել անշարժ գույքի «Ակցեռն» կոնցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նա նաև նշել է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան զգալի աշխուժություն կսկսի ցուցադրել 2018 թվականից:
Որպես հիմնավորում Բաղդասարյանը բերել է Վրաստանի օրինակը, որը, նրա խոսքով, նույնպես գտնվում է անցումային փուլում: Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա ազդող աշխարհաքաղաքական գործոնները բազմաթիվ են: Խոսքը գնում է նաև իրանական շուկայի ակտիվացման մասին, քաղաքական առումով, ինչպես նաև Վրաստանի հետ ավելի խորն ինտեգրման մասին: Միևնույն ժամանակ, աշխարհում ակնկալվում է տնտեսական իրավիճակի բարելավում, կապված նավթի գների ենթադրվող աճի հետ»,-նշել է նա: Լրացուցաիչ գործոնների շարքում, որոնք ազդում են անշարժ գույքի գործարքների ավելացման վրա, նա նշել է արդյունավետ տնտեսական կառավարումը, ինչի արդյունքն էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Արծվիկ Մինասյանի նշանակումը: Բարձր գնահատելով գերատեսչության ղեկավարի ձեռնարկատիրական քայլերը, Հ.Բաղդասարյանը նշել է. «Եթե նախարարի կողմից նախատեսվածի գոնե 20%-ը կատարվի, ապա հնարավոր կլինի խոսել անշարժ գույքի շուկայի, ինչպես նաև երկրի տնտեսության էական և դրական փոփոխությունների մասին: Անարդյունավետ տնտեսական կառավարման ժամանակն արդեն սպառել է իրեն»,-մեկնաբանել է նա:
Հիփոթեքային վարկավորման առումով փորձագետը նշել է, որ դրա ազդեցությունն անշարժ գույքի շուկայի վրա աննշան է, կապված կնքված գործարքների անբավարար ծավալների հետ: Նրա խոսքով, անշարժ գույքի 100 հազար պայմանագրից միայն 3 հազարն է հիփոթեքային: Այս համատեքստում նա ընդգծել է բանկային համակարգում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը`պայմանները և մարման ժամկետները մեղմելու առումով: Նա տեսնում է նաև հարկային և մաքսային քաղաքականությունների վերանայման անհրաժեշտությունը` ներդրումային հոսքերն ավելացնելու համար, որոնք նույնպես բարենպաստորեն կանդրադառնան անշարժ գույքի շուկայի աճի վրա:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկերի հիփոթեքային պորտֆելը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 173.7 մլրդ.դրամ ($ 365.7 մլն) կամ ընդհանուր վարկային ներդրումների 8% -ը, տարեկան աճը`22,1%, եռամսյակային կտրվածքով աճը կազմել է 2,2%, մինչև 12.1%: Համեմատության համար նմշենք, որ 2007-ին այս ցուցանիշն աճել էր ավելի քան 2 անգամ, դանդաղեցնելով աճի տեմպերը 2008-ին, մինչև 54,5%, 2009-ին մինչեւ 4,9%, 2010-ին արագացնելոով մինչև 6.4%, 2011-ին`մինչև 22%, 2012-ին կրկին դանդաղելով մինչև 15% 15% և 2013-ին մինչև 12%:
Նշենք, որ «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիան հանդիսանում է բաժնետիրական ընկերություն, որը հայաստանյանի անշարժ գույքի շուկայում ծավալել է իր գործունեությունը 1993թ.-ից, որի կազմում են անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող մի շարք լիիրավ ընկերություններ, իրավաբանական խորհրդատվությամբ, անշարժ գույքի գնահատման ծառայությամբ, նախագծա-շինարարական և համացանցային մարքեթինգով զբաղվող ընկերություններ։ Ընկերությունն իրականացնում է անշարժ գույքի հետ կապված ցանկացած տեսակի գործարքներ՝ առք, վաճառք, վարձակալություն, բնակելի (բնակարաններ, տներ, առանձնատներ, հողամասեր, ամառանոցներ) և առևտրային նշանակության (արտադրական օբյեկտներ) անշարժ գույքի գնահատում։ Ի լրումն նշված ուղղությունների, ընկերությունը վերջին տարիների ընթացքում մեծ հաջողություններ ունի շինարարության, ճարտարապետության և ձևավորման (դիզայնի) ոլորտում։ Ընկերության անձնակազմը համալրված է անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող փորձառու մասնագետներով, իրավաբաններով, շինարարներով, ճարտարապետներով և դիզայներներով, ովքեր մասնագիտական օգնություն են ցուցաբերում անշարժ գույքի հետ կապված բոլոր հարցերում։ Բացի այդ, հեշտացնելով հաճախորդների որոնումները, ընկերության մասնագետները բազմաթիվ ծառայություններ իրականացնում են անվճար հիմունքներով։