Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 19,4%, կազմելով 811.7 մլրդ դրամ կամ $ 1669,3 մլն: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 21,7%, մինչև 249.5 մլրդ դրամ ($ 512,6 մլն), իսկ ներմուծման տարեկան աճը` 18,4%, մինչև 562.2 մլրդ դրամ ($ 1156.7 մլն): Այդ ֆոնին տնտեսական ակտիվությունը երկրում 2016 թվականի հունվար-ապրիլին աճել է 6%, միայն ապրիլին`4%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի ապրիլին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 28%, ինչը տեղի է ունեցել բացառապես ներմուծման`45,7% աճի հաշվին, իսկ արտահանումը նվազել է 8.7%: 2016-ի ապրիլին 2015-ի ապրիլի համեմատ արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 60.2%, ինչը հիմնականում տեղի է ունեցել ներմուծման ծավալների 83,8% աճի հաշվին,իսկ արտահանման աճը կազմել է 12.1%:
Մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-ապրիլին արտաքին առևտրի շրջանառությունը Հայաստանում տարեկան կտրվածքով նվազել էր 31.4%, մասնավորապես, արտահանումը նվազել էր 18,8%, իսկ ներմուծումը`35.7%: Միայն 2015-ի ապրիլին արտաքին առևտրի շրջանառոթյունը նվազել էր 11.3%, հիմնականում ներմուծման ծավալների 17,8% անկման հաշվին, իսկ արտահանումն աճել էր 4.1%: Համեմատության համար նշենք, որ 2014-ի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել էր 1,6%, մասնավորապես, արտահանումը`2.3%, իսկ ներմուծումը`1,3%: Միայն 2014-ի ապրիլին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը նվազել էր 2.5%, հիմնականում արտահանման ծավալների 8,7% և ներմուծման`0,4% անկման հաշվին:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի ապրիլինկազմել է 481,27 դրամ/$ 1, իսկ հունվար- ապրիլին`486,82 դրամ / $ 1, 2015 թվականի ապրիլի` 474,07 դրամ/$ 1 – ի և հունվար- ապրիլի`476,46 դրամ/$ 1 – ի համեմատ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |