Արմինֆո. ՀՀ կառավարությունը երաշխավոր կհանդիսանա սիրիահայերի վարկավորման հարցում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ) «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացումե և «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանումե (ՍՓՏԻՀ) ծրագրերի շրջանակներում: Այս մասին մայիսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Տնտեսական հնարավորությունների շաբաթե գործարար համաժողովի ընթացքում:
Փոխնախարարը նշել է, որ ծրագրի շրջանակներում վարկերը սիրիահայերին կտրամադրվեն 4% տոկոսադրույքով: Բացի այդ, նա նշել է, որ կառավարությունն ակտիվացնում է ՓՄՁ ոլորտի հարկատուների հրահանգների մշակումը, իրազեկության բարձրացման նպատակով, ինչպես նաև որպես նախաձեռնող հանդես կգա բիզնես-խորհրդակցությունների և բիզնես-ծրագրերի կազմակերպման հարցերում:
«ՀՀ կառավարությունը կարևորում է այս ծրագրի իրականացումը, որը հարթակ է հանդիսանում սիրիացի և հայ գործարարների միջև կապերի կարգավորմանըե,-ասել է փոխնախարարը, նշելով, որ համաժողովոմ իրենց արտադրանքը և ծառայություններն են ներկայացրել մոտ 60 սիրիահայեր և 12 կազմակերպություններ, որոնք աջակցում են նրանց և մատուցոմ իրենց ծառայությունները:
Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ ծրագրի իրականացման շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործունեությունն ուղղված է մասնակիցների պահանջների հետազոտմանը, ինչի արդյունքում կսահմանվեն հիմնական նպատակները և աջակցման մեխանիզմների իրականացումը: Աշխատանքային խմբում կընդգրկվեն մասնավոր և պետական հատվածների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիսլերն իր բավարարվածությունն է արտահայտել ՀՀ կառավարության դիրքորոշման առնչությամբ, կապված ավելի քան 20 հազար սիրիացի փախստականներին ընդունելու հետ, նշելով նրանց բարձր ներուժը: Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ գերմանական կառավարության հիմնական մոտեցումն այդ նապատակային խմբին աջակցելն է: «Հուսով եմ, որ ծրագրի իրականացման ընթացքում սիրիահայերը կհամոզվեն, որ իրենց գործունեությունն իրականացնելու համար հայկական շուկայում նրանց ընձեռում են մեծ հնարավորություններե,-ընդգծել է դեսպանը:
«Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացումե և «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանումե ծրագրերի կարևորագույն ուղղությունը սիրիահայերի ինտեգրումն է երկրի տնտեսության տարբեր հատվածներում, բացելով նրանց առջև մասնագիտական կրթությունն ստանալու հնարավորություններ, ինչը կպարզեցնի նրանց մասնակցությունը շուկայում և կնպաստի բիզնեսի արդյունավետ վարմանը:
Նշենք, որ «Տնտեսական հնարավորությունների շաբաթե գործարար համաժողովն ընթանում է Երևանում, մայիսի 19-ից 22-ը, «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացումե և «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանումե ծրագրերի շրջանակներում: Ծրագիրը մշակվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության կողմից և ուղղված է սիրիահայերի ինտեգրմանը, ինչպես նաև նրանց համար տնտեսականհնարավորությունների ստեղծմանը: Ծրագրի իրականացոմը նխաատեսվում է մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցությունն (ԳՄՀԸ) ստեղծվել է 2011 թվականի հունվարի 1-ին, այն գործում է 130 երկրներում, իսկ ծրագրերն իրականացվում են հետևյալ ուղղությւոններով`տնտեսական զարգացում և զբաղվածություն, կառավարություն, ժողովրդավարություն և աղքատության կրճատում, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն,. շրջակա միջավայր և ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, ձկնաբուծության և պարեն: Կազմակեպությունը հիմնականում աշխատում է պետությունների, պետական մարմինների և մասնավոր հատվածի հետ: Հայաստանում կազմակերպությնա գրասենյակը բացվել է 2014 թվականին և ընդգրկում է տնտեսական մրցակցության աջակցման ավարտված և ընթացիկ, շրջակա միջավայրի պահպանության, կենսաբազմազանության պաշտպանության և բնական ռեսուրսների կառավարման ծրագրեր, ինչպես նաև խորհուրդներ կառավարությանը` օրենսդրական և իրավական համակարգերում բարեփոխությունների իրականացման նպատակով:
Հարկ է նշել նաև, որ այսօր մոտ 20 հազար սիրիացի փախստականներ ապաստան են գտել Հայաստանում: Ընդ որում, Հայաստանը Եվրոպայում երրորդն է սիրիացի փախստականների ընդունման թվով: