Արմինֆո. Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել՝ քննարկելու Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:
Նիստին մասնակցել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինս, խոսելով Հայաստանում քաղավիացիայի զարգացման կարևորության մասին, նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո քաղավիացիայի զարգացման և ազգային ավիափոխադրող ունենալու հարցը դարձել է առավել օրակարգային: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը նույնպես հրավիրված է եղել նիստին, կարևորել է քաղավիացիան որպես ռազմավարական խնդիր պետության առջև դնելու և պետության կողմից այն գերակա ճյուղ ճանաչվելու անհրաժեշտությունը:
2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվեց քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը: Քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների իրականացման շրջանակի ձևավորման համար հիմք է հանդիսացել միջազգային ճանաչում ունեցող «Մըքինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության կողմից Հայաստանի համար իրականացված «Մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման» ուսումնասիրությունը: Ծրագիրը մշակվել է հայկական ավիափոխադրող «Արմավիա» և «Էյր Արմենիա» ընկերությունների սնանկացումից հետո:
![]() | 4.55 | 0.07 |
![]() | 388.40 | 0.51 |
![]() | 421.65 | 0.71 |
![]() | 499.99 | 0.58 |
![]() | 281.14 | 0.77 |
![]() | 25.13 | -0.35 |
![]() | 53.56 | -0.21 |
![]() | 439.57 | -1.92 |