Արմինֆո.ACBA Leasing ընկերությունը որպես ֆինանսական գործընկեր մասնակցել է Տնտեսական հնարավորությունների շաբաթին, որն ընթանում է Երևանում, մայիսի 19-22-ը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ) «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացում» և «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագրերի շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է ACBA Leasing ընկերության մարկետինգի գծով մասնագետ Ջուլիա Նիկողոսյանը:
Նրա խոսքով, միջոցառմանը մասնակցելը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ փոքր և միջին ձեռնարկատիրության գործունեությանը` լիզինգային պրոդուկտների գծով:
«Ներկա փուլում ընթանում է ծանոթությունների և կապերի հաստատման գործընթացը: Եվ այդ համատեքստում շատ կարևոր է պոտենցիալ հաճախորդին ծանոթացնելը լիզինգային պայմանագրերին, նրանց հնարավորություն տալով հասկանալ լիզինգի առավելությունները և դրա տարբերությունը սովորական բիզնես-վարկավորումից: Դրանից հետո հաճախորդը կկարողանա համեմատել և ընտրել իրեն համար ամենաընդունելի տարբերակը»,-նշել է Ջ.Նիկողոսյան:
Նշենք, որ «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» գործարար համաժողովն ընթանում է Երևանում, մայիսի 19-ից 22-ը, «ՀարավայինԿովկասիմասնավորհատվածի զարգացում» և «ՍիրիացիփախստականներիտնտեսականինտեգրումըՀայաստանում»ծրագրերի շրջանակներում: Ծրագիրը մշակվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության կողմից և ուղղված է սիրիահայերի ինտեգրմանը, ինչպես նաև նրանց համար տնտեսականհնարավորությունների ստեղծմանը: Ծրագրի իրականացոմը նխաատեսվում է մինչև 2017 թվականը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Վարկային կազմակերպությունների Ռենկինգի, 2016 թվականի ապրիլի 1-ին ACBA Leasing ընկերության ընդհանուր կապիտալը կազմել է 3.2 մլրդ դրամ, ակտիվները`13.2 մլրդ դրամ, որի 71% -ը կամ 9.4 մլրդ դրամը կազմել է վարկային պորտֆելը: ACBA Leasing ընկերությունը հանդիսանում է Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարը, ավելին, նաև օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողն այս ոլորտում, ինչպես նաև առաջին ֆինանսական հաստատությունը, որը ներդրել է կանաչ լիզինգի հասկացությունը և պրակտիկան, Green leasing ենթաբրենդի տեսքով: Լիզինգ ԱԳԲԱ Լիզինգ գործում է Հայաստանի ֆինանսական շուկայում 2003 թ-ից: ACBA Leasing ընկերությանծառայությունները հասանելի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով, որոնց թիվը հասնում է 56-ի, որոնցից 15-ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ41-ը`մարզերում: ACBA Leasing ընկերությանհիմնական բաժնետերերն են`ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը`54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38%:-