Արմինֆո. «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրով կանխավճարի չափի 30%-ից մինչև 10% նվազեցումը, առանց լրացուցիչ գրավի առարկայի, մեծ ռիսկ է պարունակում բանկերի համար, այդ պատճառով էլ որոշում է ընդունվել, որպեսզի կանխավճարի նվազեցման հետ մեկտեղ սահմանվի լրացուցիչ գրավի առարկայի առկայության պարտադիր պայմանը`անշարժ գույքի տեսքով: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ տնօրեն Հայկան Ոսկանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք կանխավճարի նվազեցումը կարելի է համարել պայմանների մեղմում, եթե, մյուս կողմից, բարձրանում է գրավի ապահովման սանդղակը:
Ըստ Ոսկանյանի, պայմանների նման ճշգրտումը շեշտը դնում է ծնողների հնարավորությունների վրա, որոնք ի վիճակի են իրենց գույքը գրավադրել, որպեսզի երիտասարդներն ստանան հիփոթեքային վարկավորման հնարավորություն: «Թե ինչպես է այդ միջոցը մեղմում պայմանները, չեմ կարող ասել, բայց որպես երիտասարդների բնակարան ստանալու տարբերակ կարող է աշխատել»,-նշել է նա, ընդգծելով, որ կանխավճարի նվազեցումը, առանց լրացուցիչ գրավի ավելացման, բարձրացնում է ծրագրի գործընկեր բանկերի ռիսկերը:
Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման պայմանների այս և մյուս փոփոխությունների շուրջ մասնագետը դժվարանում է կանխատեսել շուկայում տիրող իրավիճակի հնարավոր ճշգրտումները, քանի որ 2015 թվականին շուկան ցուցադրեց բանկային հիփոթեքային վարկավորման աճի էական դանդաղում` 22%-ից մինչև 8%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի Ֆինանսական վարկանիշի, Հայաստանի բանկերի միագումար վարկային պորտֆելում հիփոթեքային վարկավորման մասնաբաժինը 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել է 8.2%, նախաճգնաժամային 13%-ի փոխարեն (2008-ի ապրիլի 1-ին): Բանկային համակարգում հիփոթեքային վարկերի ծավալը նույն ամսաթվի դրությամբ կազմել է 189 մլրդ դրամ կամ 393.2 մլն.դոլար, տարեկան աճը` 8%, իսկ եռամսյաի անկումը` 1%: Մեկ տարի առաջ աճի տեմպերն ավելի բարձր էին`22%: «Առաջին հիփոթեքային ընկերություն», «Ֆիդես», «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ընկերությունների հետ միասին հիփոթեքային վարկավորման միագումար ծավալը 2016 թվականի ապրիլի 1-ին կազմել է 306.4 մլրդ.դրամ կամ 637.2 մլն.դոլար:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՀԸ վերաֆինանասավորվծ վարկերը կազմել են 40.3 մլրդ.դրամ, տարեկան աճը` 17.7%: Ընկերության ակտիվները կազմել են 40.7 մլրդ.դրամ (վարկային նեդրումները` 99%), ընդհանուր կապիտալը կազմել է 18.4 մլրդ.դրամ, եռամսյակի զուտ շահույթը` 317.4 մլն.դրամ, տարեկան աճը` 33%: